Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, ընդհանուր առմամբ, 33 հիվանդ կա
Վրաստանում մարտի 15–ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք։ Այսպիսով, երկրում ընդհանուր առմամբ 33 հիվանդ կա։ Նրանցից չորսն անչափահաս է, ինչպես հաղորդվում է, նրանց վիճակը կայուն է։
Կարանտինի մեջ է շուրջ 500 մարդ։
Երեք նոր հիվանդները շփվել են արտասահմանցիների հետ, որոնք ժամանել են բարձր ռիսկայնությամբ երկրներից, լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերծվաձեն։
«Վրաստանում մի քանի մարդու միջոցով վարակի փոխանցման դեպք դեռևս չի եղել, երբ հիվանդը չգիտի, թե որտեղ կարող է վարակված լինել։ Եթե այդպիսի իրավիճակ լինի, այն ավելի լուրջ կլինի և հատուկ մարտավարություն կպահանջի», — ասել է Ցերծվաձեն։