Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն՝ երկրորդ փորձից։ Ֆոտոռեպորտաժ Ստամբուլից
Կիսվել
Կիսվել
Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Սա 94,5% քվեաթերթիկների հաշվարկի արդյունքն է։
Էքրեմ Իմամօղլուն կնոջ՝ Դիլեքի հետ։ REUTERS/Murad Sezer
Իմամօղլուն հավաքում է ձայների 53,6%-ն իսկ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 45,4%։
Այսպիսով՝ տարբերությունը կազմել է մոտ 700 հազար ձայն։
Իշխող կուսակցության թեկնածու Յըլդըրըմն արդեն ընդունել է իր պարտությունը, շնորհավորել իր մրցակցին և մաղթել «Ստամբուլին լավ ծառայել»։
Բինալի Յըլդըրըմը կնոջ՝ Սեմիհայի և դստեր՝ Բուսրայի հետ։ REUTERS/Murad Sezer
Կրկնակի քվեարկությունն անցկացվում էր մարտի 31-ի ընտրությունների արդյունքների չեղարկումից հետո։
Այն ժամանակ Էքրեմ Իմամօղլուն հաղթել էր իշխանամետ թեկնածուին փոքր տարբերությամբ՝ հավաքելով 48,8%, իսկ Յըլդըրըմը հավաքել էր 48.55% ձայն։
Սակայն այդ ժամանակ նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բողոքարկեց ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով մի քանի ընտրատարածքներում խախտումների և կեղծիքի մասին, որի պատճառով էլ նշանակվել էր կրկնակի քվեարկությունը։