Սոթք-Քարվաճառ ճանապարհը դադարում է գործել նոյեմբերի 25-ից, Հայաստանը Արցախին կապող այս մայրուղին փակվում է, քանի որ Քարվաճառն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այսուհետև Հայաստանը և Արցախը կկապվեն միայն Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհով։ Այն վերահսկում են ռուս խաղաղապահները:
Գեղարքունիքի մարզով դեպի Արցախ տանող ավտոճանապարհը փաստացի փակվել է դեռ նոյեմբերի 24-ին։ Այստեղ դարպաս է տեղադրվել, «Բարի գալուստ Արցախ» ցուցանակն ապամոնտաժվել է:
Քարվաճառի շրջանը՝ ըստ եռակողմ հայտարարության, պետք է հանձնվեր Ադրբեջանին նոյեմբերի 15-ին, ժամկետը հետաձգվել էր ևս 10 օրով՝ Ռուսաստանի միջնորդությամբ։
Ռուս խաղաղապահները տեղակայված են Քարվաճառի շրջակայքում, նրանց վերահսկողության տակ է մնում է Դադիվանքը։