Սկանդալ՝ Ադրբեջանի Հանրապետության հիմնադիր հայրերից մեկի հարթաքանդակի շուրջ
Ադրբեջանում քննարկում են հայտնի պետական գործիչ, Ադրբեջանի անկախության գաղափարակիր Մամեդ-Էմին Ռասուլզադեի նոր հարթաքանդակի վրա տեղ գտած կոպիտ սխալը։ Բանն այն է, որ Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը հարթաքանդակի վրա նշված է որպես «Ադրբեջանի պետական հանրապետություն»։
• Թե ինչպես Բաքվում նշեցին առաջին հանրապետության հարյուրամյակը
• Ինչպե՞ս են Հարավային Կովկասի երկրները 100 տարի առաջ անկախություն ձեռք բերել և ինչ է եղել հետո
Երկրում շատերին է այս միջադեպը վրդովեցրել։ Կատարվածի բացատրությունը պետք է տա ավանի ղեկավարությունը, սակայն այնտեղից դեռ ոչ մի մեկնաբանություն չի տարածվել, բացի այն, որ իրենք տեղյակ են սխալի մասին։
Հարթաքանդակը տեղադրվել է Բաքվի Նովխանի ավանում՝ այն տանը, որտեղ ծնվել է Ռասուլզադեն։
Մինչ այդ այստեղ մեկ այլ հարթաքանդակ կար, որը տեղադրվել էր 1990-ականների սկզբին։ Սակայն հունվարի 15-ին այն գողացվել էր, մասնատվել և հանձնվել մետաղաթափոնի ընդունման կետ։ Հանցագործը ձերբակալվել էր, նա տեղաբնակ Էմին Մամեդովն է։