Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով
Կիսվել
Կիսվել
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ամփոփելով հունվարի 24-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքները:
«Դրա վերաբերյալ հենց նոր փաստաթուղթ է ստորագրվել։ Այն կամրապնդի համագործակցությունը այնպիսի կարևոր ոլորոտւմ, ինչպիսին է մարդասիրական փոխազդեցությունը», – նշել է Մեդվեդևը։
Կարեն Կարապետյանն, իր հերթին, հույս է հայտնել, որ որոշումը կխթանի մշակութային և մարդկային հարաբերությունները, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը. «Ինձ թվում է, որ Հայաստանը, որպես Ռուսաստանի քաղաքացիների այցելության համար երկիր, խիստ թերագնահատված է»:
Իսկ հայկական մեդիան այս այցի արդյունքները գնահատեց որպես «1-0 հօգուտ Ռուսաստանի»՝ Մոսկվան դադարել է Հայաստանն «արտասահման» համարել. «ՀՕՊ-ը միավորել են, միացյալ զորախումբը ստեղծել են, հիմա էլ կարելի է Հայաստանի անձնագրային վերահսկողությունը միացնել ռուսականին: Հաջորդ քայլը, հավանաբար, կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիության միավորումը: Ինչ կա՞ որ»: