Ռազմական ոստիկանության գումարտակն Ինգուշիայից ուղևորվել է Սիրիա
Կիսվել
Կիսվել
Ռազմական ոստիկանության գումարտակն Ինգուշիայից Սիրիա է մեկնել: Այդ մասին փետրվարի 13-ին հաղորդել է Ինգուշիայի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովը:
«Մեր հանրապետության բնակիչներից կազմված ռազմական ոստիկանության գումարտակ է մեկնել Սիրիա այնբնակավայրերում և քաղաքներում աշխատելու, որտեղ կողմերը բաժանված են, և խաղաղությանհամաձայնագրեր են ստորագրվել», — ասել է Եվկուրովը:
Նա բացատրել է, որ գումարտակն Ինգուշիայից Սիրիա է ուղղվել ռուսական ավիախմբի և մարտնչող կողմերիհաշտեցման կենտրոնի աշխատակիցների անվտանգության ապահովման համար խաղաղապահառաքելությամբ: «Վստահ եմ, որ մեր տղաներն արժանի կերպով կկատարեն գերագույն հրամանատարի՝պաշտպանության նախարարի նրանց առջև դրած խնդիրները», — հայտարարել է Եվկուրովը:
Ինչպես հաղորդում են ռուսական գործակալությունները, վկայակոչելով ուժային կառույցներում իրենց աղբյուրներին՝ Ինգուշիայի գումարտակը Սիրիայում չեչեն զինծառայողներին կփոխարինի, որոնք այժմ ներգրավված են Հմեյմիմ ռազմաբազայի և այլ օբյեկտների պահպանության գործում: Աղբյուրները պնդում են, որ Չեչնիայի ռազմական ոստիկանության գումարտակը Սիրիայում է գտնվում նախորդ տարվա դեկտեմբերից:
Չեչնիայում չեչենական ՆԳՆ աշխատակիցներից կազմված երկու գումարտակների Սիրիա մեկնելու մասին հայտնի է դարձել «Նովայա գազետայի» նախորդ տարվա դեկտեմբերին արված հրապարակումից: Սիրիայում չեչեն զինվորականների ներկայությունը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հաստատել է միայն հունվարի վերջին:
Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություն է իրականացնում Բաշար Ասադին հավատարիմ կառավարական ուժերի աջակցությամբ 2015թ-ի սեպտեմբերից: Գործողությունն իրականացվում է ՌԴ օդային-տիեզերական ուժերի կողմից, ցամաքային ստորաբաժանումները հիմնականում ներգրավված են բազաների պաշտպանության գործում: