Չեչնիայի խորհրդարանը հրաժարվել է քննարկել միասեռականների հետապնդման մասին զեկույցը
Կիսվել
Կիսվել
Չեչնիայի խորհրդարանի քարտուղարության ներկայացուցիչ Դելիմխան Ջամալդինովը հայտարարել է, որ Չեչնիայում մարդկանց զանգվածային կտտանքների մասին Human Rights Watch-ի զեկույցը լուրջ հարց չէ և խորհրդարանում քննարկմանարժանի չէ:
«Լրատվամիջոցները գրում են՝ ինչ ասես, և եթե ամեն ինչին արձագանքենք… մենք թքած ունենք, թե ինչ են գրում եվրոպական ծախու լրագրողները», — հայտարարել է Դելիմխան Ջամալդինովը մայիսի 26-ին, հաղորդում է Կավկազսկի ուզելը:
Այսպես է պաշտոնյան արձագանքել հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրությանը, որի համաձայն՝ Չեչնիայի խորհրդարանի ղեկավար Մագոմեդ Դաուդովն անձամբ է ներկա եղել մարդկանց ծաղրանքի ենթարկելիս, որոնց հանրապետությունում ձերբակալել են միասեռական լինելու կասկածանքով:
Խորհրդարանի ղեկավարն անձամբ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:Համենայնդեպս, Չեչնիայում ձերբակալված միասեռկանաններից երեքն անձամբ են տեսել խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովին, երբ կալանքի տակ են եղել Արգունում կամ Գրոզմինում, ասված է HRW զեկույցում:
Հիշեցնենք, ապրիլի 1-ին «Նովայա գազետան» նյութ էր հրապարակել Չեչնիայում ԼԳԲՏ ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունների և սպանությունների մասին, իսկ ավելի ուշ հաղորդեց Արգունում միասեռականների համար «գաղտնի բանտի» մասին:Ապրիլի 24-ին թերթը հաղորդեց, որ այդ թվում հոմոսեքսուալ կողմնորոշման կասկածանքի հիման վրա բռնաճնշումների ենթարկված Չեչնիայի 26 բնակչի տվյալներով ցուցակըփոխանցվել է քննչական կոմիտե: