Կորոնավիրուս, նորություններ։ Ադրբեջանում հերթական մահը, Վրաստանում բեռնատարների վարորդներն են հիվանդացել, Հայաստանում 335 նոր դեպք է արձանագրվել
-
Չեչնիայի նախագահը Մոսկվայում հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Մոսկայում է՝ բժիշկների հսկողության տակ, բժիշկները կասկածում են, թե նա կորոնավիրուս է վարակվել։ Այս մասին հաղորդում է Նովայա գազետան՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալության և Baza Տելեգրամ–ալիքի տվյալները։
«Չեչնիայի ղեկավարի թոքերը 70%–ով վնասված են, անանուն կերպով պատմում են բժիշկները։ Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի հատուկ բաժանմունքում չտեսնված իրարանցում է, ուր տեղափոխում են կորոնավիրուսով վարակված «ամենակարևորներին»։ Այն պաշտոնյաներին, ում հնարավոր է դուրս գրել, շտապում են դուրս գրել, մյուսներին տեղափոխում են այլ հիվանդասենյակներ, որպեսզի մեծ «փակ» տարածք բացեն ինչ–որ սուպերհերոսի համար։ Ուժեղացված է անվտանգության ծառայությունը, ամեն ինչ տեղի է ունենում մեծ գաղտնիության պայմաններում», — գրում է ՖերտանգաORG Տելեգրամ–ալիքը։
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 335 118 8 Հիվանդներ 5 606 3 749 721 Նոր մահեր +3 +1 0 Մահեր 70 44 12 Առողջացել են 2 581 2 340 485 -
Ադրբեջանում հերթական մահը, 118 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 44-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 3,749 է։
2,340 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Կորոնավիրուսի դեմ պայքարը Ադրբեջանում
Կարանտինը Ադրբեջանում կշարունակվի մինչև մայիսի 31-ը, թեև շատ սահմանափակումներ արդեն չեղարկվել են։
Մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել իրենց բնակավայրի սահմաններում, արդեն թույլատրվել է բիզնեսի բոլոր տեսակների աշխատանքը, սկսել են գործել վարսավիրանոցնեը, թանգարաններն ու այգիները։
Բաց են բոլոր կաֆեներն ու ռեստորաններն, բայց միայն ժամը 8:00-ից մինչև 18:00։
Աշխատում են բոլոր խանութները, բացի մեծ առևտրական կենտրոններից։ Բաքվում աշխատում է հանրային տրանսպորտը, այդ թվում մետրոն։ Շրջաններում չեղարկվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները, բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիները։
Դեռևս փակ են Բաքվի, Սումգայիթի, Գյանջայի, Լենքորանի և Ապշերոնյան թերակղզու մուտքն ու ելքը։ Դեռ չի վերականգնվել ավիահաղորդակցությունը, փակ են սահմանները։ Արգելված են բոլոր մասսայական միջոցառումները, այդ թվում հարսանիքներ ու հոգեհացի արարողությունները։
Փակ են մարզասրահները, ուսումնական հաստատությունները և մանկապարտեզները։
-
Ռուսաստանի Կորոնավիրուսի հարցերով տեղեկատվական կենտրոնի ղեկավար. «Մենք բոլորս կհիվանդանանք: Ով որ պետք է մահանա, կմահանա»
Այս դատողությունները Կորոնավիրուսի հարցերով տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Մյասնիկովն արել է «Սոլովյով LIVE» youtube-ալիքի եթերում։
«Պետք չէ ամեն ախտանիշի դեպքում հենց կորոնավիրուս կասկածել։ Անգամ եթե կորոնավիրուս է՝ ի՞նչ կա որ։ Դե, իհարկե, պետք է թեստ հանձնել, որպեսզի ուրիշներին չվարակես։ Բայց դուք հասկանում եք, որ սա պատրանք է:
Դուք պարզապես ապրում եք: Վիրուսը մեկ է իրենն անելու է։ Մենք բոլորս կհիվանդանանք: Ով որ պետք է մահանա, կմահանա », — կարծում է Մյասնիկովը:
-
Արդեն 70 մահ Հայաստանում՝ համաճարակի սկզբից ի վեր, ամեն օր նոր դեպքերի ավելի մեծ թիվ
335 նոր դեպք մեկ օրում։ Ընդհանուր առմամբ, վարակվել է 5 606 մարդ։ 2 581 պացիետն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից։
Կորոնվիրուսի դեմ պայքարը Հայաստանում
Արտակարգ դրությունը Հայաստանում կշարունակի գործել մինչև հունիսի 13-ը:
Բայց մայիսի 4-ից արդեն չեղարկվել է մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, սկսել են աշխատել գրեթե բոլոր տնտեսվարողները, բացվել են ձեռնարկություններից շատերը, խանութները, վարսավիրանոցները:
Մայիսի 18-ից սկսել է գործել հանրային տրանսպորտը։ Այն անընդմեջ մանրակրկիտ ախտահանվելու է: Բոլոր ուղևորները պետք է օգտվեն տրասպորտից պաշտպանիչ դիմակներով:
Կորոնավիրուսի դեմ պայքարի գերարդյունավետ միջոցը անհատական պատասխանատվությունն է — Հայաստանի վարչապետ
-
Վրաստանում վարակման դեպքեր կան բեռնատարների վարորդների շրջանում, նրանք պարտադիր թեստավորում կանցնեն
8 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր՝ 721։
Նրանցից ապաքինվել է 485 մարդ, 12–ը մահացել է։
Նոր դեպքերից երկուսը գրանցվել է բեռնատար մեքենաների վարորդների մոտ։ Այդ պատճառով էլ Վրաստանում որոշում է ընդունվել թեստավորել բոլոր վարորդներին, որոնք ինչ–որ ժամանակ անցկացնում են երկրի տարածքում։ Այն վարորդները, որոնք առանց կանգառների տարանցիկ երթուղով անցնում են, չեն թեստավորվի։
«Այս միջոցն անհրաժեշտ է, որովհետև Վրաստանը շրջապատված է երկրներով, որտեղ դեռևս անբարենպաստ համաճարակային իրավիճակ է՝ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա», – ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի նախագահ Ամիրան Գամկրելիձեն։
Թեստավորման թիրախային խմբում կներառվեն նաև դեղագործներն ու ատամնաբույժները։
Թբիլիսին դուրս է գալիս կարանտինից
-
Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարը կորոնավիրուս է վարակվել
Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարար Թամերլան Գոգիչաևը տեսանյութ է հրապարակել, որում հաստատել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Նա տանն ինքնամեկուսացված է։
Գոգիչաևը դիմել է հանրապետության բնակիչներին և խնդրել զգույշ լինել, խուսափել հասարակական վայրերից և օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հյուսիսային Օսիայում կորոնավիրուսով վարակված է 2 387 մարդ, մահացել է 22–ն, ապաքինվել՝ 1 164 մարդ։
-
Աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է հինգ միլիոնը: Վարակի հիմնական օջախներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան
ԱՄՆ․ 1 միլիոն 576 950 մարդ վարակվել է, 93 858՝ մահացել։
Ռուսաստան․ 308 705 մարդ վարակվել է, 2 972՝ մահացել։
Բրազիլիա․ 275 382 մարդ վարակվել է, 18 130՝ մահացել։
Մեծ Բրիտանիա․ 248 818 մարդ վարակվել է, 35 341՝ մահացել։
Լոնդոնում ամառային եղանակ է, արդեն կարելի է զբոսնել պուրակներում՝ սոցիալական հեռավորություն պահպանելով, REUTERS/Simon Dawson
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան 218 131 11 Հիվանդներ 5 271 3 518 713 Նոր մահեր +3 +1 0 Մահեր 67 41 12 Առողջացել են 2 419 2 198 475 -
Երկու մահ Ադրբեջանում մեկ օրվա ընթացքում, 113 նոր դեպք
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում համաճարակի ընթացքում մահացել է 43 մարդ:
Վարակվել է 3 631 մարդ: 2 253 պացինետ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
Կորոնավիրուսի դեմ պայքարը Ադրբեջանում
Ադրբեջանում կարանտինը կշարունակվի մինչև մայիսի 31-ը, թեև շատ սահմանափակումներ արդեն չեղարկվել են։
Մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել իրենց բնակավայրի սահմաններում, արդեն թույլատրվել է բիզնեսի բոլոր տեսակների աշխատանքը, սկսել են գործել վարսավիրանոցնեը, թանգարաններն ու այգիները։
Բաց են բոլոր կաֆեներն ու ռեստորաններն, բայց միայն ժամը 8:00-ից մինչև 18:00։
Աշխատում են բոլոր խանութները, բացի մեծ առևտրական կենտրոններից։ Բաքվում աշխատում է հանրային տրանսպորտը, այդ թվում մետրոն։ Շրջաններում չեղարկվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները, բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիները։
Դեռևս փակ են Բաքվի, Սումգայիթի, Գյանջայի, Լենքորանի և Ապշերոնյան թերակղզու մուտքն ու ելքը։ Դեռ չի վերականգնվել ավիահաղորդակցությունը, փակ են սահմանները։ Արգելված են բոլոր մասսայական միջոցառումները, այդ թվում հարսանիքներն ու հոգեհացի արարողությունները։
Փակ են մարզասրահները, ուսումնական հաստատությունները և մանկապարտեզները։
• Ադրբեջանում սկսվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ ալիքը, սակայն դա գրեթե չի քննարկվում
-
Հայաստանի վարչապետ․ Եթե չփոխենք կորոնավիրուսի տարածման տեմպը, կունենանք հարյուրավոր զոհեր
Հայաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է ևս երեք մահ, հաստատվել է 230 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկսվելուց ի վեր 67 մարդ է մահացել:
Վարակվել է 5 271 մարդ: 2 419-ը ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
Կորոնվիրուսի դեմ պայքարը Հայաստանում
Արտակարգ դրությունը Հայաստանում կշարունակի գործել մինչև հունիսի 14-ը:
Բայց մայիսի 4-ից արդեն չեղարկվել է մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, սկսել են աշխատել գրեթե բոլոր տնտեսվարողները, բացվել են ձեռնարկություններից շատերը, խանութները, վարսավիրանոցները:
Մայիսի 18-ից սկսել է գործել հանրային տրանսպորտը։ Այն անընդմեջ մանրակրկիտ ախտահանվելու է: Բոլոր ուղևորները պետք է օգտվեն տրասպորտից պաշտպանիչ դիմակներով:
Երևանը վերադառնում է իր բնականոն կյանքին, չնայած կորոնավիրուսով վարակվածների թվի աճին։ Տեսանյութ
-
Վրաստաբում 11 նոր վարակվածներ, այդ թվում՝ կրկնակի վարակման դեպք
Ընդհանուր առմամբ, Վրաստանում համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է 713 դեպք:
Վարակվածներից 475-ն առողջացել է, 12 պացիենտ մահացել է:
Նոր դեպքերի թվում է նաև այն հիվանդը, որը կորոնավիրուսից բուժում է ստացել Սաչխերե քաղաքի հիվանդանոցում և դուրս գրվել: Սակայն նրա մոտ կրկին կորոնավիրուսի ախտանիշներ են նկատվել, և թեստը նորից է հաստատել հիվանդությունը:
«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» փոխտնօրեն Պաատա Իմնաձեն ասում է, որ Վրաստանում սա առաջին նման դեպքն է, սակայն աշխարհում արդեն հաստատվել է կրկնակի վարակման 150 դեպք:
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, կտևի մինչև մայիսի 22–ը։ Սակայն շատ սահմանափակումներ արդեն չեղարկվել են։
Մայիսի 11-ից բացվել են բոլոր խանութները, բացառությամբ հագուստի և կոշկեղենի, փակ են նաև մեծ առևտրի կենտրոնները։
Բիզնեսի մեծ մասը վերսկսել է աշխատանքը։
Դեռ չի աշխատում հանրային տրանսպորտը, գործում է պարետային ժամ 21:00–ից մինչև 06:00–ն։
• Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է չեղարկել պարետային ժամը սահմանադրական դատարանում
-
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներգրավված է Դաղստանում վարակվածների և մահացածների թվով պայմանավորված կրիտիկական իրավիճակը լուծելու գործում
Նախագահ Պուտինի որոշմամբ Դաղստան են ուղարկվել զինվորական և քաղաքացիական մասնագետների ջոկատներ, որոնք կանցկացնեն զանգվածային ախտահանում հանրապետության բոլոր օբյեկտներում: Նաև հայտարարվել է, որ նրանք Դաղստանում կկառուցեն առնվազն 200 տեղանոց նոր բժշկական կենտրոն:
Ծանր վիճակում վերակենդանացման բաժնում է Հյուսիսային Կովկասի մահմեդականների համակարգող կենտրոնի ղեկավար, Կարաչայ-Չերքեզիայի մուֆթի Իսմայիլ Բերդիևը:
Պաշտոնական տեղեկություններով՝ Դաղստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3553 դեպք, վարակվածներից 32-ը մահացել են:
Համաճարակի մեկնարկից ի վեր ավելի քան 700 մարդ է մահացել թոքաբորբից, և այդ ախտորոշմամբ գրեթե 15 հազար մարդ է գտնվում հիվանդանոցներում։
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը