Նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրվա ավանդական շքերթը կայացավ Մոսկվայի Կարմիր հրապարակում: Դրան մասնակցեց 10 հազար մարդ և ցամաքային տեխնիկայի 114 միավոր:Վատ եղանակի պատճառով ռազմական ավիացիան այս անգամ Կարմիր հրապարակի վրայով չէր պտտվում:
Ելույթով հանդես եկավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հայտարարեց, որ զինված ուժերը ռուսական ինքնիշխանության գլխավոր գրավականն են:
«Սակայն ահաբեկչության, էքստրեմիզմի, նեոնացիզմի և այլ սպառնալիքների դեմ պայքարի համար անհրաժեշտ է միջազգային հանրության ուժերի կոնսոլիդացիա: Մենք բաց ենք նման համագործակցության համար», — ասել է Պուտինը:
Պետք է նշել, որ ՌԴ ղեկավարի ելույթում առաջին անգամ չնշվեցին հակահիտլերյան կոալիցիայի ԽՍՀՄ դաշնակցիները:
Տոնին ընդառաջ քննարկման թեմա դարձավ «անմահ գունդ» հասարակական ակցիան, որի ընթացքում մարդիկ փողոց են դուրս գալիս զոհված ազգականների լուսանկարներով: Այս տարի հայտնի դարձավ, որ մարդկանց վարչական միջոցներով ստիպում են մասնակցել ակցիային, որի հետևանքով դրա հանդեպ հետաքրքրությունը զգալիորեն անկում ապրեց:
Բելառուսում (երկրի 1,3մլն քաղաքացի կռվել է, 400 հազար ըմազնակցել է պարտիզանական շարժմանը) շքերթ չի անցկացվել: Մինսկում և երկրի այլ քաղաքներում զոհվածների հուշարձաններին ծաղիկներ են դրվել, երեկոյան հրավառություն կլինի:
Հիշեցնենք, որ աշխարհի երկրների մեծ մասում նացիստական Գերմանիայի հանդեպ հաղթանակը նշվում է մայիսի 8-ին: