«Աներևակայելի հուզիչ», «արտասովոր», «շնորհակալություն, Բորժոմի ճամփորդության համար», «արցունքներս հազիվ եմ զսպում». Սա ֆեյսբուքյան վրացի օգտատերերի արձագանքն է լեգենդար «Բորժոմի» հանքային ջրի 125-ամյակին նվիրված նոր կայքին:
«Բորժոմի 125» թվային նախագծի այցելուներին հետաքրքիր էքսկուրսիա է առաջարկվում դեպի տարիների խորքը:
«Բորժոմիի» շշի էվոլյուցիային զուգընթաց դուք կտեսնեք, թե ինչպես է փոխվել կյանքը Թբիլիսիում:
Սովորական թբիլիսյան բնակարանի ինտերիերը ձեր աչքի առաջ տասներեք անգամ կփոխվի: Անփոփոխ է մնում միայն «Բորժոմիի» շիշը, որը բոլոր ժամանակներում ու ժամանակաշրջաններում դրված է թբիլիսյան բնակարանի սեղանին:
“Բորժամիի 125-ամյա պատմությունը բաժանված է տասնամյակների: Ձեռքի մի շարժումով դուք կտեղափոխվեք մի ժամանակաշրջանից մյուսն ու կտեսնեք՝ ինչ էր կատարվում այն ժամանակ Թբիլիսիում, ինչպես էին տներ կառուցում, զվարճանում, կարդում, ինչ երաժշտություն էին լսում, ինչ հետաքրքրություններ ունեին:
Նախագիծն իրականացրել է վրացական «BetterFly» կրեատիվ ընկերությունը, որը պատմում է, որ «Անմոռանալի ճամփորդության» ստեղծումը հեշտ գործ չէր և անցկացվել են մաստաբային հետազոտություններ: Գրող Դմիտրի Խուպենիան այս կամ այն ժամանակաշրջանին բնորոշ թերթի կտրվածքներ է հավաքել: Երաժիշտ Թորնիկե Կարչխալաձեն արխիվների ու ժամանակակից տեխնիկայի միջոցով փաստացի վերարտադրել է ամեն տասնամյակին բնորոշ ձայնային էֆֆեկտները:
Կայքում շրջելիս չմոռանաք սեղմել թերթերի, խաղարկիչի ու հեռուստացույցի վրա: Մի մոռացեք հին կարի մեքենայի աղմուկի ու 30-ականների փեղկերով ծածկված պատուհանների մասին: