ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը Վրաստանում. 10 փաստ
1. ՄԻԱՎ-ը վաղուց մահավճիռ չէ
Եթե ժամանկին դիմել բժշկի և սկսել բուժումը վարակի տարածումը շատ ուժեղ դանդաղում է: Այսինքն վիրուսի տարածումը հնարավոր է կանգնեցնել դեղորայքով ու այնպես անել, որ վիրուսը դադարի ընկճել իմունային համակարգը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես պնդում է, որ ՄԻԱՎ-ի բուժման ժամանակակից մեթոդների առկայության դեպքում այն մահացու հիվնդությոտւն չէ, այլ քրոնիկ վարակ: Եթե ՄԻԱՎ-ը ճիշտ բուժել, այն ՁԻԱՀ-ի չի վերածվի:
2. Բուժում է պետությունը
Վրաստանում պետությունը վճարում է ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման ծախսերի 100%-ը:
3. ՄԻԱՎ ունեցողները Վրաստանում շատ են
6 հազարից ավելի մարդ ՄԻԱՎ-ի վարակակիր է, սա պաշտոնական թիվ է, և Վրաստանի պես փոքր երկրի համար այն բավականին մեծ է: Սովորաբար իրական ցուցանիշները մի քանի անգամ գերազանցում են պաշտոնականը, սակայն ՁԻԱՀ կենտրոնում դժվարանում են ենթադրություններ անել այդ հարցի շուրջ: Պաշտոնական տվյալներն այսպիսին են. գրանցված ՄԻԱՎ վարակ ունեցողների թիվը 6065 է, որոնցից 4508 տղամարդիկ են, 1557՝ կանայք: Գրանցվածների մեծ մասը 29-40 տարեկան է:
4. Ցավոք, շատերը ուշացրել են բուժումը
Ըստ պաշտոնական վիճակագրության, ՁԻԱՀ է զարգացել ՄԻԱՎ-ով վարակված 3399 հիվանդի մոտ, նրանցից 1201-ը մահացել են:
5. Միջինում հիվանդները ուշանում են 2 տարի
Սա Վրաստանի ՁԻԱՀ կենտրոնի մասնագետների հաշվարկն է: Նրանք կարծում են, որ ուշ դիմելը կապված է հասարակությունում տարածված «ձիահաֆոբիայի հետ». մարդիկ կան, որ իրենց մոտ ՄԻԱՎ են կասկածում, սակայն վախենում են հաստատել ախտորոշումը՝ կարծելով, որ արդեն ոչնչով չեն կարող իրենց օգնել: Երկրորդ պատճառը այլ պրոֆիլի բժիշկների ցածր տեղեկացվածությունն է. հաճախ նրանք տարիներով իրենց հիվանդների այս կամ այն հետազոտությունների են ուղարկում և նրանց մտքով անգամ չի անցնում ուղարկել նրան ՄԻԱՎ անալիզի:
6. ՄԻԱՎ վարակակիրների թիվը հաստատուն կերպով աճում է
2008թ. 351 նոր ՄԻԱՎ վարակակիր է գրանցվել, 2010-ին՝ 455, 2014-ին՝ 564:
7. Սեքս, այլ ոչ թե թմրանյութեր
Սեռական հարաբերությունները վարակվելու ամենատարածված ճանապարհն է: Չպաշտպանված սեռական ակտերի արդյունքում ՄԻԱՎ-ով Վրաստանում վարակվել է 2674 մարդ: Նախկինում համարվում էր, որ վարակը փոխանցվում է թմրանյութերի ներերակային օգտագործման միջոցով, սակայն, ըստ 2015թ. նոյեմբերի վիճակագրության, թմրանյութերի միջոցով Վրաստանում վարակվել է 2491 մարդ:
8. Վրաստանի արևմուտքում ՄԻԱՎ վարակակիրների թիվը զգալիորեն ավելի բարձր է, քան արևմուտքում:
Դա հիմնականում կապված է սահմանների մոտ լինելուց, այն բանից, որ Սամեգրելոյի և Աջարիայի բնակիչները հաճախ են Թուրքիա մեկնում: Ըստ համամշխարհային վիճակագրության, ՄԻԱՎ վարակակիրների թիվը միշտ ավելի բարձր է նավահանգստային քաղաքներում, Վրաստանի դեպքում խոսքը գնում է Փոթիի ու Բաթումի մասին:
9. Վարակվածների մեծ մասն իմանում է այդ մասին պատահական
«Ընկերներիս արյուն էր պետք, և ես որոշեցի դոնոր դառնալ, անցա ՄԻԱՎ-ի պարտադիր անալիզը ու պարզվեց, որ վարակված եմ», — JAMnews-ին պատմում է Վրաստանի ՁԻԱՀ կենտրոնի ու կլինիկական իմունագիտության հիվանդ Մարիամը: «Իհարկե, կրկին հանձնել եմ անալիզները, պարզվեց, այո, դա ճիշտ է: Ես սովորական վրացի տնային տնտեսուհի եմ, ամուսնացած եմ, երեք երեխա ունեմ: Շատ դժվար է հարմարվել այդ կարգավիճակին»:
10. Հոգեբանական խնդիրները հաղթահարելի են
Իհարկե, ամեն ինչ անհատական է, սակայն ՁԻԱՀ կենտրոնի մասնագետները հիմնականում շատ արդյունավետ են համարում այն սխեման, երբ հիվանդի հետ, որ նոր է իմացել իր կարգավիճակի մասին (և այդ պատճառով ընկճախտի մեջ է), խոսում է ոչ թե հոգեբանն այլ ուրիշ վարակակիր, մարդ, որը երկար տարիներ ապրում է ՄԻԱՎ-ով ու օբյեկտիվորեն լավ է զգում իրեն: