Ձյան պատճառով վրաց-ռուսական սահմանը փակ է բեռնատարների համար
Կիսվել
Կիսվել
Վրաց ռուսական սահմանին՝ «Կազբեգի-Վերին Լարս» ուղղությամբ երթևեկությունը բեռնատար մեքենաների համար արգելված է: Այս մասին հաղորդում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Ձյան պատճառով կցասայլով և կիսակցասայլով մեքենաների համար արգելքը գործում է Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում: Տրանսպորտի մնացած տեսակների համար երթևեկությունն ազատ է:
Նշված հատվածում արգելված է տրանսպորտի կանգառը: Տեղաշարժվել կարելի է միայն ձնապաշտպանիչ թունելներով:
Ավտոտրանսպորտի կանգառն արգելվում է նաև Դարիալիի կիրճի ավտոմայրուղու 134-135կմ հատվածում: