Ձերբակալված Սահակաշվիլիի կողմնակցիներն ազատել են նրան
Կիսվել
Կիսվել
Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցներն ազատել են Վրաստանի ձերբակալված նախկին նախագահին՝ նրան դուրս հանելով իրավապահ մարմինների ավտոմեքենայից:
Հեռուստակադրերում երևում է, թե ինչպես են ձեռնաշղթաներով Միխայիլ Սահակաշվիլիին դուրս բերում միկրոավտոբուսից, որում մի քանի ժամ շարունակ նրան պահում էին մարմինների աշխատակիցները: Այդ րոպեների ընթացքում Սահակաշվիլին դիմել է իր կողմնակիցներին՝ առաջարկելով տեղափոխվել Գերագույն ռադայի պատերի մոտ և պահանջել նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը: