Յուրաքանչյուր քիչ թե շատ նորմալ ռեստորան սեփական երեկույթն է կազմակերպում ` «խաղերով և վհուկներով»: Երեկույթներ մեծերի և երեխաների համար. գները սկսվում են մի քանի տասնյակ դոլարից մինչև անսահմանություն: Սրճարաններում՝ զուգված կմախքներ և դդումներ են, յուրօրինակ զարդեր և անգամ հատուկ ճաշացանկ, մի խոսքով, ինչպես և հարկն է: Չարքերը կրկին հաղթում են:
Բնավ ոչ ադրբեջանական և ոչ մուսուլմանական տոնն ավելի ու ավելի «ժողովրդական» է դառնում, համենայն դեպս, մայրաքաղաքում: Այս տարի երիտասարդությունն առանց կաշկանդվելու հանգիստ քայլում էր փողոցներում՝ գրիմով և կոստյումներով: Դրականն այն է, որ վատագույն սպասելիքները չարդարացան, և կարճ շորտերով Հարլի Քուինները բոլոր ակումբները չէին լցվել: Իսկ Ջոկերները բավականին շատ էին, քանի որ նրա կերպարը դժվար չէ ստանալ: Եթե չգիտեք, թե որտեղից են հայտնվել այս կերպարները, կարդացեք այստեղ.
Erbi book cafe
Այստեղ կոսփլեյի մի քանի փառատոն անցկացվեց, այնպես որ, ամեն ինչ հարթ անցավ. արդեն կարողանում են: Բեյազ Ալիևից բացի, որն իր հետ լիցքավորած իսկական էլեկտրական սղոց էր բերել «Տեխասյան ջարդ էլեկտրական սղոցով» ֆիլմից մի խելագարի կերպար ստանալու համար:
Dejavu
Երիտասարդության շրջանում տեղի ռոք խմբերի համերգներով հայտնի փաբ: Այստեղ կոստյումների վրա շատ չէին կենտրոնացել, հիմնականում գրիմ և դիմակներ էին:
Գրեթե նույն պատկերն էր նաև դիսկոտեկում (կոչվում է STOP): Կոստյումները կխանգարեին, այդ պատճառով էլ երիտասարդները սահմանափակվել էին «դիմահարդարմամբ» և դիմակներով:
Hard Rock cafe
Էլիտար վայրում՝ էլիտար հագուստ: Հայտնի ցանցի վերջերս բացված մասնաճյուղը չէր կարող ամոթով մնալ. մատուցողները նույնպես կոստյումներով էին, հյուրերն էլ հետ չէին մնացել: