Վրաստանի հավաքականն առաջին անգամ նվաճել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ուղեգիր
Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ում
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության նախընտրական փուլի եզրափակիչ խաղում 11 մետրանոց հարվածաշարում 4։2 հաշվով հաղթեց Հունաստանի ընտրանուն։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։ Հանդիպման ելքը վճռվեց 11 մետրանոց հարվածաշարով։
Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։
Վրաստանի մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Թուրքիան և Չեխիան։
Եվրոպայի առաջնությունը կկայանա այս ամառ Գերմանիայում և կշարունակվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը:
Հանդիպումը կայացել է Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում։
Խաղի տոմսերը սպառվել են մի քանի ժամում՝ ավելի քան 300 հազար մարդ չի կարողացել տոմս ձեռք բերել՝ մնալով էլեկտրոնային հերթում, հայտնում է TKT.ge ծառայությունը։
Երկրպագուների արձագանքը Նիկա Կվեկվեսկիրիի հաղթական 11 մետրանոցից հետո.
Fans storm the pitch in celebration after Georgia defeated Greece to qualify for the 2024 Euros 🏟️
— FOX Soccer (@FOXSoccer) March 26, 2024
Georgia will play in the Euros for the first time ever 👏👏🇬🇪 pic.twitter.com/rasAQeF9V7
Խվիչա Կվարացխելիան խաղից հետո հանդերձարանում կատարել է վրացական պար.
Երկրպագուները տոնում են հաղթանակը. մեքենաները ձայնային ազդանշաններ են տալիս, մարդիկ վանկարկում են «Սաքարթվելո» և մետրոյում երգում են ազգային օրհներգը.
Հանրապետության հրապարակում երկրպագուներին միացել է Վրաստանի ազգային հավաքականը։ Այնտեղ էին հավաքվել նրանք, ովքեր չեն կարողացել հանդիպման տոմսեր գնել։
Ֆուտբոլիստները երգում են Վրաստանի հիմնը.
Զիվզիվաձեն երկրպագուների առաջ պարում է բեմում․
Վրացական լեգեոնի անդամներն Ուկրաինայում դիտում են Վրաստան-Հունաստան հանդիպումը.
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Վրաստանի հավաքականի վետերան Շոթա Արվելաձեն.
Երկրպագուները Քութայիսում.