Հարավային Օսիայի բանակը սկսում է Ռուսաստանի բանակի մաս կազմել
Հարավային Օսիայի զինված ուժերը մասամբ կմտնեն ռուսական բանակի կազմ: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է ՌԴ նախագահը:
Փաստաթուղթը կոչվում է «Հարավային Օսիայի առանձին ռազմական ստորաբաժանումները Ռուսաստանի զինված ուժերում ներառելու կարգի մասին համաձայնագիր» և հրապարակվել է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:
Համաձայնագրում ասվում է, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարել է Հարավային Օսիայի հետ բոլոր հարցերի շուրջ բանակցություններ անցկացնել:
Տվյալ պահին հայտնի դետալներ
Համաձայնագիրը դարձել է լրացուցիչ հստակեցնող փաստաթուղթ այն կետերի համար, որոնք արդեն ներառվել են Հարավային Օսիայի և Ռուսաստանի դաշնակցության և ինտեգրացիայի մասին պայմանագրում, որը ստորագրվել է 2014թ-ի նոյեմբերին:
Իրավական տեղեկատվության այդ նույն պաշտոնական կայքում տեղակայված է Հարվային Օսիայի քաղաքացիներին ռուսական զինված ուժերում ծառայելու իրավունք տալու մասին ՌԴ պաշտպանության նախարարության նախագիծը:
Տեքստի համաձայն՝ Հարավային Օսիայի քաղաքացիներն իրավունք կստանան պայմանագրով ծառայելու պաշտպանության նախարարության 4-րդ ռազմաբազայի զորամասերում, որը տեղակայված է Հարավային Օսիայում: Այդ զինծառայողները դրամական վարձատրություն կստանան և կօգտվեն բոլոր զինվորական արտոնություններից՝ ռուսական նորմերին համապատասխան:
Սակայն զինծառայողը նախապես պետք է Հարավային Օսիայի զինված ուժերում ծառայությունից ազատվի: Այսինքն, ընդգծված է նախագծում, հարավային Օսիայի զինված ուժերի թվաքանակը պետք է նվազի այն թվով, որքան քաղաքացի ծառայության կանցնի 4-րդ ռազմաբազայում:
Հիմնվելով նախնական նախագծի վրա, Հարավային Օսիան պնդում է, որ կպահպանի իր բանակի հանդեպ վերահսկողությունը նաև նշված համաձայնագրի ստորագրումից հետո:
«Հարավային Օսիայի կազմակերպչական-հաստիքային կառուցվածքի բոլոր փոփոխությունները համաձայնագրի ստորագրումից հետո անցկացվելու են հանրապետության զինվորականների կողմից: Այդպիսով, պաշտպանության նախարարությունը կպահպանի մարտական ստորաբաժանումները: Սա մեր հստակ դիրքորոշումն է», — 2017թ-ի մարտի սկզբին ասել է Իբրահիմ Գասեևը «ՌԵՍ» գործակալությանը:
Ոչ Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախագծում, ոչ նախագահի նոր ստորագրած համաձայնագրում չի քննարկվում Հարավային Օսիայի համար շատ կարևոր հարց.
որպեսզի ռուսակսան կողմը վավեր ճանաչի Հարավային Օսիայի զինված ուժերում զինվորական ծառայությունը և հարավօսական զինվորական գրքույկները:
Ինչպես որոշ ժամանակ առաջ փոխանցում էր Հարավային Օսիայի «ՌԵՍ» տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Օսիայի պաշտպանության նախարար Իբրահիմ Գասեևին, «Հարավային Օսիայի ղեկավարությունն ուզում է հասնել այն բանին, որ ռուսական բանակում ծառայության անցնելիս ճանաչվեն ազգային բանակում ստացած զինվորական կոչումներն ու ծառայությունը»:
Մոսկովյան «Վեդոմոստի» թերթը գրում է, որ մոտ ապագայում նմանատիպ համաձայնագիր է ստորագրվելու Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունում Հարավային Օսիայի Պետանվտանգության կոմիտեի աշխատակիցների ծառայության անցնելու մասին: Ռուսական հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրը թերթին փոխանցել է, որ այդ համաձայնագրի նախագիծը նույնպես մշակված է:
- Հարավային Օսիայի ինքնիշխանությունն այսօր ճանաչում են Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուի Տուվալուն: