Նախկին նախագահների հանդիպումը․ Հայաստանում հանդիպել են Սերժ Սարգսյանն ու կալանքից ազատված Ռոբերտ Քոչարյանը
Հայաստանում կայացել է երկրի նախկին նախագահներ՝ Սերժ Սարգսյանի և կալանքից ազատված Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը։ Թե ինչի մասին են խոսել երկրի նախկին ղեկավարները, դեռ հայտնի չէ։
Հունիսի 19–ին Հայաստանի Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատելու մասին։ Բավարարվել էր նրան գրավով կալանքից ազատելու փաստաբանների միջնորդությունը։
Քոչարյանը մեղադրվում է այսպես կոչված «Մարտի 1»–ի գործով։ 2018 թ–ի հուլիսին նրան սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել։ Խոսքը 2008 թ–ի մարտին տեղի ունեցած ցույցը ցրելու մասին է։ Դրա մասնակիցները համաձայն չէին նախագահական ընտրությունների արդյունքների հետ։ Այն ժամանակ Երևանում մարտական զենք է կիրառվել, տասը մարդ մահացել է։
Սերժ Սարգսյանի դեմ, որը Քոչարյանին փոխարինել էր նախագահի պաշտոնում, նույնպես քրեական գործ է հարուցվել։ Նա մեղադրվում է այսպես կոչված «դիզելի գործով»։ 2020 թ–ի հունվարին այս քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Սարգսյանը մեղաադրվում է 1 մլն բյուջետային միջոցների վատնման մեջ։
Այդ առնչությամբ Հայաստանում շատերը հակված են մտածել, որ երկու նախկին նախագահներն այժմ կարող են միավորվել և համատեղ գործել նոր իշխանության դեմ, որը երկրում գործում է 2018 թ–ի թավշյա հեղափոխությունից հետո։
- Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի վճռով կալանքից ազատ է արձակվել
- Հայաստանի վարչապետի հրաժարումը մասնակցել Հաղթանակի շքերթին։ Ինչպե՞ս է դա կապված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
- Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կարող է ամբաստանյալների նստարանին հայտնվել
Ի՞նչ է հայտնի հանդիպման մասին
Հայաստանի նախկին նախագահները հանդիպման մասին հաղորդել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը․
«Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին»։
Նա ընդգծել է, որ հանդիպումն անձնական բնույթ է կրել, այդ պատճառով էլ զրույցի մանրամասները հաղորդելը նպատակահարմար չի համարում։
Մանրամասներ չի հաղորդել նաև մյուս նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը։ Վիկտոր Սողոմոնյանը միայն հաստատել է հանդիպման փաստը։
Այն կայացել է հունիսի 22–ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն երկու օր անց։
Փորձագիտական կարծիք
Հայաստանում այժմ ակտիվորեն քննարկվում է հարցը, թե ինչ են խոսել նախկին նախագահները։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը մտորում է այն հարցի շուրջ, թե ինչ է Սերժ Սարգսյանը առաջարկել Ռոբերտ Քոչարյանին։
«Երկու նախագահները սուր դիմակայության մեջ էին, ընդ որում դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից սկսած, գուցե առնվազն այն պահից, երբ ակնառու էր, որ Ռոբերտ Քոչարյանը ունի իշխանության հետ կապված այլ պլան, քան Սերժ Սարգսյանը: Երկրորդ նախագահը իր երկրորդ ժամկետից հետո իշխանությունը պատկերացնում էր ԲՀԿ մեծամասնությամբ և Վարդան Օսկանյանի նախագահությամբ: Հաղթեց Սերժ Սարգսյանի պատկերացումը, և թերևս ոչ առանց Ռուսաստանի օգնության», — կարծում է փորձագետը։
Նա չի բացառում, որ Սարգսյան-Քոչարյան դիմակայությունն անցյալում է, և այժմ երկու նախագահները կարող են սկսել համագործակցել։