Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք
Սեպտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 190-ով և դարձել 44 461:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ մահացել է ևս 4 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 891-ի։
Ապաքինվել է ևս 402 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 39 257։
Շարունակում է բուժում ստանալ 4 041։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 213 644 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 2 363:
● Հայաստանի դպրոցականների և ուսուցիչների համար ալկոգելն ու դիմակները կապահովի կառավարութունը
● Հաքերային հարձակում Լուգարայի լաբորատորիայի վրա․ կարևոր տեղեկություններ են գողացվել