Հայաստանում ձերբակալվել են հայ-վրացական «Բավրա» մաքսակետի պետն ու մաքսային բրոքերական ՍՊԸ-ի տնօրենը:
ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ մի շարք կազմակերպությունների տնօրեններ և աշխատակիցներ, ֆիզիկական անձինք համաձայնության են եկել ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց հետ, իրենց օգտին գործողություններ են կատարել՝ ՀՀ օրենքով սահմանված մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծել, ապրանքների արտահանման համար օրենքով սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում են կատարել, անձամբ և միջնորդների միջոցով ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց տվել են կաշառք:
Հանցագործությունը կատարվել է առևտրային կազմակերպություն հանդիսացող մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ:
Կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: