Հայաստանի մշակույթի նախարարությունը մտադիր է հին քարանձավները վարձով տալ
4 քարանձավ և մեկ քարանձավային համալիր դուրս են բերվել վարձակալության մրցույթի, և հաղթողին կհնաձնվեն 5 տարով: Այդպիսով Հայաստանի մշակույթի նախարարությունն մտադիր է աջակցել զբոսաշրջության զարգացմանը: Քարանձավների վարձակալության մրցույթին կարող են մասնակցել և արտասահմանյան իրավաբանական անձինք, և մասնավոր գործարարներ: Հայտարարությունում ասված է, որ համաձայնագրի պայմանների ճշգրիտ կատարման դեպքում հաղթողին հնարավորություն կտրվի երկարաձգելու վարձակալության համաձայնագրի ժամկետը ևս 20 տարով առանց կրկին մրցույթի մասնակցելու:
Հայաստանի Ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում քարանձավները վարձալաության տալու որոշումն «անհեթեթ և տգետ» են անվանում, չնայած որ, մրցույթի մասնակցության պահանջների համաձայն, բոլոր հավակնորդներն իրենց հայտում պետք է ներկայացնեն միջոցառումների ցանկ, ուղղված քարանձավների բնակլիմայական պայմանների պահպանմանը և կենդանական ու բուսական աշխարհի անվտանգության ապահովվմանը:
Նրանց պարտականություններում կամրագրվի նաև պատմական հուշարձանների պահպանումը, ինչի համար նրանք նախապես պետք է ուսումնասիրեն քարանձավների վիճակը և, անհրաժեշտության դեպքում, ի սկզբանե սահմանափակեն այցելուների թիվը:
Հայաստանի լրատվամիջոցները ներկայացրել են քարանձավների ցանկը, որոնք կարելի է վարձակալել.
«Մագելանի քարանձավ». գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում: Հայաստանի ամենամեծ քարանձավներից է՝ 1,7 կմ երկարությամբ։ Ունի հարուստ կենսաբազմազանություն: Եզակի բնակության վայր է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության ( IUCN) կարմիր ցուցակում ընդգրկված չղջիկների տեսակների համար:
«Թռչունների» քարանձավ. Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում է, որը հայտնի է իր գինիներով: Մի քանի խոռոչների համալիր է՝ 400-600 քմ տարածքով։ Հին ժամանակներում եղել է կարևոր բնակավայր։ Հայտնաբերվել են մ.թ.ա. 5-րդ հազարամյակի վերջին քառորդից մինչև մ.թ.ա 4-րդ հազարամյակի կեսերն ընդգրկող ուշ էնեոլիթյան փուլի (պղնձե դար) մշակույթի մնացորդներով բնակեցման առնվազն երեք հորիզոններ։ Քարայրի առաջին դահլիճում՝ մ.թ.ա 4-րդ հազարամյակի սկզբով հասակագրվող գինու արտադրության համալիրը, որն աշխարհում այս պահին հայտնաբերվածների մեջ հնագույնն է։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհին մինչ օրս հայտնի ամենահին կաշվե՝ մոտ 6 հազար տարեկան կոշիկը։
«Արջի» քարանձավ. Հայաստանի աամենամեծ քարանձավն է։ Ընդհանուր երկարությունը՝ 3,5 կմ։ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված հարավային պայտաքթերի ( Rhinolophus euryale) հիմնական բնակատեղն է։
«Մոզրովի» քարանձավ. նույնպես Հայաստանի Վայոց ձորի մարզում է: Բացառիկ հարուստ կարստային հարդարանք ունի։ Ժամանակ առ ժամանակ այստեղ տեղակայվում են մեծ պայտաքթերը (Rhinolophus ferrumequinum) և բեղավոր գիշերաչղջիկները ( Myotis mystacinus)։
«Քարե դռներ» քարանձավներ. Վաղ միջնադարյան և ուշ միջնադարյան հուշարձաններ են։ 6-8-րդ դարերում քարանձավներում փորվածքներ են արվել՝ որպես թաքստոց և սննդամթերքի գաղտնարան-պահեստարան։ Իսկ մինչև 10-րդ դար բնակեցված են եղել նաև աշխարհիկ կյանքից մեկուսացած անձանցով:
Հնագետները հատկապես անհանգստացած են «Թռչունների քարանձավի» հարցով: Նրանց կարծիքով՝ այդ քարանձավ բացարձակ չի կարելի թողնել զբոսաշրջիկների, քանի որ գիտնականներն այստեղ պետք է դեռ շարունակական և լուրջ հետազոտություններ անցկացնեն, իսկ զբոսաշրջիկների այցելությունները կարող են բերել հուշարձանի ոչնչացմանը: