Կորոնովիրուսի 41 նոր դեպք Հայաստանում, ընդհանուր թիվը հասավ 235-ի
Հայաստանում հաստատվել է կորոնովիրուսի 41 նոր դեքպ, վարակվածների ընդհանուր թիվը հասավ 235-ի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ կեսգիշերից հետո` արդեն մարտի 24-ին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, դրական ախտորոշված 235 անձանցից միայն 26-ն ունեն թոքաբորբ, հիվանդների մեծ մասը չունի ջերմություն, և միան մեկի մոտ այս պահին ջերմությունը բարձ է 39-ից։
Մարտի 24-ից՝ առավոտյան նոր սահմանափակումներ կմտցվեն այդ կապակցությամբ, դրանց մասին կհայտարարի պարետատունը։
Փաշինյանը նաև լավ լուր հաղորդեց։ Բացի այն երկու անձից, որոնք արդեն առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցից, մարտի 24-ին լրանում է 75 մեկուսացվածների կարանտինի երկու շաբաթը։ Վարչապետը հավանական է համարում, որ նրանց նոր թեսթավորման արդյունքները բացասական լինեն, ինչը թույլ կտա նրանց վերդառնալ տուն։
Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց քաղաքացիներին սահմանափակել տեղաշարժը, որպեսզի վիրուսի տարածումը չընդարձակվի։
• Ի՞նչն է արգելված Հայաստանում արտակարգ դրության ժամանակահատվածում
• Կորոնավիրուսի համաճարակը Կովկասում․ փաստեր և թվեր տարածաշրջանի վերաբերյալ