Կորոնավիրուսի երրորդ դեպքը Վրաստանում։ Վարակվածն Իրանից է ժամանել
Նոր կորոնավիրուսի երրորդ դեպքն է հաստատվել Վրաստանում փետրվարի 29–ին։
Հիվանդը Վրաստանի քաղաքացի է, որն Իրանից է ժամանել։
•Կորոնավիրուսը հարվածում է Վրաստանի տնտեսությանը
•Իտալիա, Իրան և կորոնավիրուսի տարածման այլ կենտրոններ․ թվեր, վերլուծություն, կանխատեսումներ
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ վարակվածը շփման մեջ է եղել Վրաստանում հայտնաբերված առաջին հիվանդի հետ։
«Նրանք Իրանում միասին են եղել։ Նա ցամաքով Ադրբեջանի տարածքով է ժամանել փետրվարի 28–ին։ Ջերմությունը 38 է եղել», — ասել է Գամկրելիձեն։
Հիվանդի վիճակը ներկա պահին բավարար է, նա տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում թեստավորվել է 93 մարդ։ Միայն երեքի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել։
Ըստ առողջապահության նախարարի՝ ներկա պահին երկրում կարանտինի մեջ է 170 մարդ։
Փետրվարի 29–ին միջգերատեսչական համակարգման խորհուրդ է անցկացվել, որը ստեղծել է վարչապետը։ Այդ խորհրդի նպատակը կորոնավիրուսի դեմ պայքարն է և կանխարգելումը։
Հանդիպման ժամանակ հետևյալ որոշումներն են կայացվել․
• Հիվանդությունը կանխելու համար վարակազերծման աշխատանքներ պետք է անցկացվեն Վրաստանի բոլոր դպրոցների շենքերում։
• Գարնանային արձակուրդը կսկսվի մարտի երկուսից՝ մարտի 9–ի փոխարեն, և կտևի մինչև մարտի 16–ը։
• Վարակազերծման աշխատանքներ են անցացվելու հանրային տրանսպորտում և մանկապարտեզներում։