Վրաստանում հակառեկորդ է․ կորոնավիրուսով վարակման 3 473 նոր դեպք և մահվան 37 դեպք
Վերջին մեկ օրում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 473 դեպք։ Եվ սա ամենաբարձր ցուցանիշն է համավարակի մեկնարկից ի վեր։
Մեկ օրում հայտնբերված դեպքերի գրեթե կեսը՝ 1 493-ը, Թբիլիսիին է բաժին ընկնում։
Մեկ այլ հակառեկորդ Վրաստանում․ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 37 հիվանդ։
Ծանր վիճակում է 633 մարդ, նրանցից 357-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 154 դեպք։ Նրանցից մահացել է 636 մարդ, 55 511-ն ապաքինվել է։
Ամենավարակված շրջանների թվում են Իմերեթին (513 նոր դեպք), Աչարան (448) և Սամեգրելո-Վերին Սվանեթին (287)։