Կորոնավիրուսի դեմ առաջին իրական պատվաստանյո՞ւթը
Աշխարհում դեղորայք արտադրող խոշոր ընկերություններից մեկը՝ Pfizer կորպորացիան հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել, որն 90 տոկոս պաշտպանություն է ապահովում։
Պատվաստանյութը հաջողությամբ անցել է փորձարկումներ 6 երկրներում 43 500 մարդու վրա։ Կողմնակի ազդեցություն չի հայտնաբերվել։
Նոր պատվաստանյութի ստեղծման մեխանիզմն այն է, որ վարակի գենետիկ կոդի մի մասը պատվաստում են մարդուն, որից հետո Covid-19-ի դեմ իմունիտետը սկսում է աճել։
Այժմ Pfizer-ն իշխանություններին խնդրում է կիրառել գրանցման արտահերթ ընթացակարգ։ Միջազգային լրատվամիջոցները ենթադրում են, որ դա տեղի կունենա արդեն նոյեմբերին։
Ֆոնդային շուկաները հավատացել են Pfizer-ին։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին լուրի արդյունքում դրանք աճել են միջինում 8 տոկոսով։