Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է արձանագրվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121: Ըստ այդմ, ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է »:
Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով արդեն 20 մահվան դեպք է արձանագրվել։
Ապրիլի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 47-ով և հասել 1248-ի։ Ապաքինվել է 523 քաղաքացի:
Հաաստանում արտակարգ դրություն է գործում մարտի 16–ից։ Այն հայտարարված էր մեկ ամսով։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով։ Մարտի 25–ից գործում է նաև մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում։ Տնից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և տեղաշարժի թերթիկով։ Խախտումներին հետևում է ոստիկանությունը։ Չի աշխատում ողջ հանրային տրանսպորտն, այդ թվում՝ մետրոն։