Կորոնավիրուսը Կովկասում․ 2020թ․ մարտի 29-31-ը
-
Ադրբեջանում մահացել է հինգերորդ պացիենտը; 24 նոր դեպք
Այսպիսով, դեպքերի ընդհանուր թիվը հասավ 297-ի: Չորս մարդ մահացել է, 26-ը՝ ապաքինվել:
-
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 50 դեպք
Կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 532-ի։
Բուժվել է 31 քաղաքացի: Մահացել է 3 պացիենտ։
-
11 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր՝ 108
Կարանտինի մեջ է 4,995 մարդ, ստացիոնարում՝ 278 մարդ։ Կորոնավիրուսով վարակվածներից 20–ն ապաքինվել է։
Կորոնավիրուսային վարակի վերջին դեպքը կապված է Մեծ Բրիտանիա մեկնելու հետ։
Հիվանդներից մեկը Բաթումի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույր է, որը շփվել է COVID-19–ով վարակված հիվանդի հետ։ Կորոնավիրուս է հաստատվել նաև 50-ամյա կնոջ մոտ, որին Աբխազիայից տեղափոխել են Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոց։ Նա Ռուսաստան էր այցելել։
-
Վրաստանում պարետային ժամ և խիստ կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում
Պարետային ժամ է հաստատվում Վրաստանի ողջ տարածքում մարտի 31–ից մինչև ապրիլի 21–ը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մարտի 30–ի ճեպազրույցի ընթացքում։
Ժամը 21.00–ից մինչև 6.00–ն արգելված է ցանկացած տեղաշարժ՝ տրանսպորտային և հետիոտնային։
-
Ադրբեջանում 64 նոր դեպք է հաստատվել
Այսպիսով, դեպքերի ընդհանուր թիվը հասավ 273-ի: Չորս մարդ մահացել է, 26-ը՝ ապաքինվել:
-
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 58 դեպք
Կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 482-ի։
Բուժվել է 30 քաղաքացի: Մահացել է 3 պացիենտ։
-
7 նոր դեպք Վրաստանում
Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 97 դեպք։
Կարանտինի մեջ է 4,876 մարդ, ստացիոնարում՝ 264։
Կորոնավիրուսով վարակվածներից 18–ն ապաքինվել է։ Նրանցից երկուսը երեխաներ են։
Վարակման վերջին բոլոր յոթ դեպքերը կապված են Մեծ Բրիտանիա այցելելու հետ։ Համաճարակաբանները ներկա պահին կազմում են այն անձանց ցուցակը, որոնց հետ վարակվածները սերտ շփում են ունեցել։
-
Ադրբեջանում 27 նոր դեպք է արձանագրվել
Այսպիսով, ըստ պաշտոնական տվյալների, հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 209: Նրանցից չորսը մահացել են, 15-ը՝ ապաքինվել:
-
Ոստիկանական հսկիչ անցակետեր՝ Վրաստանի Սամեգրելո–Զեմո Սվանեթի շրջանի բոլոր մունիցիպալիտետների մուտքի մոտ
Կտրուկ խստացվել է արտակարգ դրությունը Վրաստանի Սամեգրելո–Զեմո Սվանեթի շրջանում կորոնավիրուսի պանդեմիայի տարածման բարձր ռիսկի պատճառով։ Բնակիչներին արգելվել է առանց ծայրահեղ անհրաժեշտության տնից դուրս գալ։
Կանգնեցվել է շրջկենտրոնների և գյուղերի միջև բոլոր տեսակի հանրային տրանսպորտի երթևեկությունը։
Ավտոմեքենայի մեջ երեքից ավելի մարդ չի թույլատրվում, յուրաքանչյուրը պարտավոր է բժշկական դիմակ կրել։
Հսկիչ անցակետեր են տեղադրվել բոլոր մունիցիպալիտետներում՝ ցանկացած տեղաշարժ խստորեն վերահսկվում է շարժական խմբերի կողմից, որոնք կազմված են ոստիկաններից, զինվորականներից և բժիշկներից։
Վրաստանում արտակարգ դրություն է հաստատվել մարտի 21–ին։
Մարտի 23–ին Քվեմո Քարթլի շրջանի Մառնեուլի և Բոլնիսի քաղաքները փակվել են կարանտինի պատճառով․ կորոնավիրուսի ներքին բնկումների սպառնալիք կա։
14 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից:
6 պացիենտի վիճակը ծանր է: Վարակվածների թվում են մեկ հղի կին և 10 երեխա: Նրանցից ամենափոքրը 2 տարեկան է: Ինչպես հաղորդվում է, նրանք բոլորն իրենց լավ են զգում:
-
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով երկու մարդ է մահացել
Այս գիշեր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել են կորոնավիրուսով վարակված ևս երկու պացիենտ, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքով, 55-ամյա կինը և 73-ամյա տղամարդը «ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով»:
• Բժիշկներն արել են հնարավորը՝ նրանց կյանքը փրկելու համար, սակայն չի հաջողվել
Հիվանդների ընդհանուր թիվը հասել է 424-ի։
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունըությունը