Կարծիք Երևանից․ «Ադրբեջանը նախապես էր պատրաստվել ռազմական գործողություններին Ղարաբաղում»
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը JAMnews-ին տված հարցազրույցում մեկնաբանում է 2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ղարաբաղում սկսված ակտիվ ռազմական գործողությունների պատճառներն ու հետևանքները։

«Ադրբեջանը նախապես էր պատրաստվել Ղարաբաղում հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցող մարտական գործողություններին։
Այս մասշտաբի գործողությունները չեն կարող պատահական լինել։ Ընդ որում, Ստեփանակերտը գնդակոծվում է վերջին 26 տարում առաջին անգամ։ Թուրքական TRT պետական հեռուստաալիքի լրագրողի ներկայությունն այնտեղ, որն աշխատում է ռազմական գործողությունների մեկնարկի առաջին իսկ րոպեներից, նույնպես այս մասին է վկայում։ Թե ինչպես են զարգանալու իրադարձություններն, ինչպես կարձագանքեն Հայաստանի իշխանությունները, կախված է սրացման մասշտաբներից»։
•Ռազմակամ գործողություններ Ղարաբաղում, թարմացվում է։ Լուրեր և ռեպորտաժներ, տեսանյութեր/լուսանկարներ
•Ղարաբաղյան մարտերն ու Ռուսաստանն, ի՞նչ կապ կա։ Մեկնաբանություն Բաքվից
Այն հարցին, թե ինչ է սա նշանակում, ինչու են մասշտաբային ռազմական գործողությունները սկսվել հենց հիմա, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանել է․
«Արցախում սրացումը բացատրվում է վերջերս՝ այս տարվա հուլիսին, կրած պարտությունից հետո ադրբեջանական իշխանությունների ռևանշիստական տրամադրություններով։ Ադրբեջանի իշխանությունները ֆրուստրացիայի մեջ են հայտնվել և, որոշակի իմաստով, վա-բանկ են գնացել։ Սա վկայում է այն մասին, որ որոշումներ կայացնելը հաճախ ոչ մայն ռացիոնալ է լինում, այլև հուզական։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև, որ Ադրբեջանը յուրօրինակ ռեժիմով բարդ երկիր է։ Եվ ադրբեջանական էլիտայի ներսում լուրջ խնդիրներ կան, որոնք ակնհայտ էին վերջին իրադարձություններից շատ ավելի վաղ»։