«Հեքիաթ է, միստիկա»․ դիզայները՝ կանացի կոշիկների մասին
Կանացի կոշիկի դիզայները
Հայկ Անանյանը կանացի կոշիկի դիզայներ է։ Առաջինը ու առայժմ միակը Հայաստանում։ 7 տարի առաջ Հայկը նախագծեց ու պատրաստեց իր առաջին կոշիկը։ Այդ օրն էլ հասկացավ, որ ժամանակն է արտադրություն հիմնել ու ստեղծագործությունները իրականություն դարձնել արտադրանքի տեսքով։ Ասում է, շատ են եղել թերահավատները, որ կհաջողի իր գործում, բայց դա իրեն հետ չի պահել։ Այս տարիների ընթացքում հազարավոր կոշիկներ է նախագծել, ավելի քան 5 հազարը՝ պատրաստել։ Հայկի արտադրությունը հայտնի է ու տարբերվող, քանի որ յուրաքանչյուր կոշիկ պատրաստվում է ձեռքով։
Տեսանյութում նա պատմում է իր վերաբերմունքի մասին մասնագիտության ու հատկապես կանացի կոշիկի ստեղծմանը, նաև հայկական արտադրությանն առհասարակ։
- Ընտրելով կյանքը․ 28–ը, որ ծնվել են՝ ապրեցնելու համար
- Աղքատություն
- Բիզնես սահմանային Ջերմուկում․ շահավետ՝ ընտանիքի, օգտակար՝ քաղաքի համար