Ծծմբային քաղնիքները դադարեցրել են իրենց աշխատանքը: Թբիլիսիի հին թաղամասում գտնվող բաղնիքների աշխատակիցները ի նշան բողոքի գործադուլ են անում: Նրանք «Ջորջիան Ուոթեր ընդ փաուեր» (GWP) ընկերությունից պահանջում են չեղյալ հայտարարել կուտակած պարտքերն ու իջեցնել ջրի սակագինը: Ակցիայի մասնակիցների խոսքով, թբիլիսցիներին առողջության աղբյուրից զրկելը հանցագործություն է:
Ինչպես նշեցին ծծմբային բաղնիքների աշխատակիցները JAMnews-ի հետ զրույցում, GWP ընկերությունը ծծմբային բաղնիքների համար բարձրացրել է ջրի հարկը, որի հետևանքով պարտք է գոյացել:
Այս հարցի հետ կապված GWP-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ծծմբային բաղնիքների ղեկավարությունը դիմել է դեստրուկտիվ մեթոդների, քանի որ նրա դիրքորոշումը իրավական տեսանկյունից ի սկզբանե դատապարտված է, և իրենք այլ ելք չեն ունեցել:
Ծծմբային բաղնիքների օգտագործած ջրի չափման արդյունքում GWP ընկերությունը հարկ է դրել հոսող ջրի վրա Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կոմիտեի (ՎԷՋԱԿ) սահմանած սակագնի համաձայն:
Ծծմբային բաղնիքների ղեկավարությունը չի ուզում այդ հարկը վճարել: Սակայն նրա դիրքորքշումը անհիմն է:
Հիշեցնենք, որ GWP ընկերությունը Թբիլիսիի տարածքում ջրամատակարարում իրականացնելու հավաստագիր ունի և բաղնիքների օգտագործած ջրի գործող սակագնին ավելացրել է նաև հոսող գեոթերմալ ջրի մաքրման արժեքը:
Ընկերությունը փոփոխել է վերոնշյալ ծառայությունների վճարն ու սահմանել ՎԷՋԱԿ-ի որոշած սակագնի առավելագույն չափը՝ 0.90 թեթրի 1 կուբամետրի դիմաց: