Թուրքիայում Վիքիպեդիան կրկին հասանելի է երկու տարվա արգելափակումից հետո
Թուրքիայում Վիքիպեդիան կրկին հասանելի է երկուսուկես տարվա արգելափակումից հետո, հաղորդում է New York Times-ը։
Կայքն արգելափակվել էր 2017թ-ի ապրիլի 27-ին այն բանից հետո, երբ Վիքիպեդիան հրաժարվել էր հեռացնել այն էջերը, որոնք Թուրքիայի կառավարությունը վիրավորական էր համարել։
Մի քանի էջերում ասվում էր ահաբեկիչների և Սիրիայի զինյալների հետ Թուրքիայի կապերի մասին։ Թուրքիան բողոքել էր նաև 2016 թ-ի չստացված պետական հեղաշրջման մասին հոդվածից։ Թուրքիան մեղադրում է հեղաշրջման փորձի կազմակերպման համար աստվածաբան, թուրքական ծագման հայտնի ամերիկացի բարեգործ Ֆեթուլլահ Գյուլենին և պահանջում իրեն հանձնել։ Սակայն շատ միջազգային փորձագետներ թուրքական կառավարության այս հայտարարություններն անհիմն են համարում։
_____________________________________________________________________________________________
•Թուրքիան Էրդողանի և Գյուլենի միջև
_____________________________________________________________________________________________
Թուրքիայի Սահմանադրական դատարանը՝ բարձրագույն դատարանը, որը կարող էր դիտարկել այս հարցը, հօգուտ Վիքիպեդիայի որոշում է կայացրել։ Դա տեղի ունեցել այն բանից հետո, երբ առցանց հանրագիտարանի իրավաբանները կարողացել են ապացուցել, որ արգելքը խախտում է Թուրքիայի Սահնադրությունում ամրագրված խոսքի իրավունքը։ Այս մասին լրագրողներին ասել է Վիքիպեդիան կառավարող «Վիքիպեդիա հիմնադրամի» իրավաբանական տնօրեն Սթիվեն Լապորտեն։