«Մեզ փախստականների կենտրոններ են պետք Եվրամիությունից դուրս, որոնց աշխատանքով կարող է զբաղվել ՄԱԿ բարձրագույն կոմիսարիատը: Օբյեկտները կարող են տեղակայվել այնպիսի երկրներում, օրինակ, ինչպիսիք են Վրաստանը, Եգիպտոսը կամ Արևմտյան Բալկանների երկրները:
Կուրցը մանրամասնել է նաև, որ այդպիսի կենտրոններում կարող են տեղակայվել նրանք, ովքեր ապօրինի հատել են Եվրամիության սահմանները:
Սակայն տեղական լրատվամիջոցներում այդ ենթադրությունը մեջբերվում էր որպես հաստատում, որ արդեն որոշում է կայացվել Վրաստանի տարածքում փախստականների, այդ թվում նաև՝ Սիրիայից, տեղակայման միջազգային կենտրոնի ստեղծման մասին:
Սակայն վրացի պաշտոնյաները կտրականապես հերքել են այդ լուրը:
Նման հարց չի դիտարկվել վրացական կողմի հետ որևէ պաշտոնական հանդիպման ժամանակ, հայտարարել է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին:
Վրաստանի արտգործնախարարությունը սկանդալի հետ կապված հատուկ հայտարարություն է տարածել:
«Փախստականների համար կենտրոն բացելու հարց Վրաստանի օրակարգում չկա: Հաշվի առնելով այն խնդիրները, որոնք երկիրը պետք է լուծի, նման նախագծի իրականացումն անհնար է», — ասված է հայտարարությունում:
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը Վրաստանում էր 2017թ-ի փետրվարի 3-ին: Ինչպես պնդում է Վրաստանի ԱԳՆ-ն՝ այցի ընթացքում այդ հարցը չի քննարկվել, հետևաբար, գերատեսչությունը չի կարող ասել, թե ինչ է նկատի ունեցել Սեբաստյան Կուրցը: