Երևանում Թիմաթիի զայրացած երկպագուները շշեր են նետել բեմի ուղությամբ
Կիսվել
Կիսվել
Երեկ երեկոյան ռուսաստանցի հայտնի ռեփերը պետք է ելույթ ունենար Երևանում, բայց այդպես էլ բեմ չբարձրացավ: Համերգում հանդես եկան միայն Black Star-ի մյուս աստղերը՝ Քրիստինա Սի-Սարկիսյանի, L’ONE-ը և MOT-ը:
Երկրպագուները մի քանի ժամ սպասեցին, մտածելով, որ գուցե անակնկալ է պատրաստվում և Թիմաթին այնուամենայնիվ դուրս գա բեմ, բայց իզուր:
Կազմակերպիչները միայն համերգի վերջում հանդիսատեսին տեղեկացրին, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Թիմաթին չի կարող երգել: Երկրպագուները զարյարացան ու սկսեցին շշեր նետել դեպի բեմ:
Տեսանյութը՝ armtimes.com-ի
Ավելի ուշ Թիմաթին Instagram-ում գրել էր, որ ինքը բեմ չբարձրացավ վառված սնուցման բլոկերի և ջրով լցված երաժշտական քարտերի պատճառով:
«Մենք տեղափոխում ենք համերգը, որի մասին կհայտարարենք հաջորդ շաբաթ: Պահպանեք ձեր տոմսերը: Հայցում ենք ձեր ներողամտությունը ամբողջ թիմի անունից այս միջադեպի համար, որը մեզանից կախված չէր»,- գրել է ռեփերը: