Բաքվում անցկացվում է «Երիտասարդ առաջնորդների գլոբալ ֆորումը» եվրոպական երկրների 5 նախկին նախագահների մասնակցությամբ
Կիսվել
Կիսվել
4 օրվա ընթացքում Բաքվում կանցկացվի «Երիտասարդ առաջնորդների գլոբալ ֆորումը»: Ֆորումի աշխատանքին մասնակցում է մոտ 50 առաջատար երիտասարդ առաջնորդ և հետազոտող ողջ աշխարհից և մոտ 20 բարձրաստիճան հյուր, այդ թվում՝ տարբեր երկրների 5 նախկին նախագահ և նրանց ընտանիքների անդամները:
Ֆորումը կազմակերպվել է սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեն Նիզամի Գյանջևիի անվան միջազգային կենտրոնի աջակցությամբ:
Ֆորումի թեմաների շարքում են «Ի՞նչ է ինձ համար լիդեր լինելը», «Ինչպե՞ս կարելի է ուսումնասիրել լիդերությունը» և «Արդյո՞ք տարբերվում է կանանց և տղամարդկանց լիդերությունը», «Արդյո՞ք մշակույթը տարբեր ուղիներ է ցույց տալիս»:
Ֆորումին մասկացում է Բուլղարիայի նախկին նախագահ Ռոսեն Պլևնելիևը, Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը, Խորվաթիայի նախկին նախագահ Իվո Յոսիպովիչը, Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսը, Բոսնիայի և Հերցեգովինայի նախկին վարչապետ Զլատկո Մագումձիան, Իսրայելի նախկին նախագահ Դալիա Իցիկը, Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը: Նրանց բոլորին երկուշաբթի ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Բացի այդ, ֆորումին մասնակցելու համար Բաքու են ժամանել նաև Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Ալբանիայի, Անդորայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Լատվիայի, Ուկրաինայի նախկին նախագահների և վարչապետների երեխաները:
Գործող և նախկին նախագահների երեխաների մասնակցությունը ֆորումի աշխատանքին սոցցանցերում տարակուսանք է առաջացրել: Որոշ օգտատերեր դա գնահատել են որպես «նեոֆեոդալիզմ»: