Բաքուն պատել է փոշու ամպը, որը եկել է Թուրքմենստանից
Կիսվել
Կիսվել
Օգոստոսի 23-ի առավոտյան Ադրբեջանը պատել է դեղնավուն գույնի փոշու մառախուղ: Բաքվեցիների հաղորդագրությունների համաձայն՝ քաղաքում և դրա սահմաններից դուրս տեսանելիությունը զգալիորեն նվազել է, տեղ-տեղ ծխախոտի ծխի հոտի նման հոտ է զգացվում:
Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունն իր մամուլի հաղորդագրությունում բացատրել է այդ երևույթի պատճառը: Պարզվում է, որ Ապշերոնի թերակղզին պատած փոշին եկել է Կասպից ծովով Թուրքմենստանից:
Նախարարությունում հաղորդել են նաև, որ «Բաքվի և Ապշերոնի թերակղզու հարավ-արևելյան քամին, բարձր խոնավությունն ու օդի բարձր ջերմաստիճանը նպաստում են նրան, որ մինչև օգոստոսի 26-ը օդում պարունակվող փոշու քանակն էլ ավելի շատանա»:
Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հայտարարել է «աշխատանքի օպերատիվ ռեժիմի» անցնելու մասին:
Շնչառական ուղիների խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում տնից դուրս չգալ: