Աջարիայում՝ Խուլոյի մունիցիպալիտետի Զեդա Սամեբա գյուղում ձյան պատճառով փլուզվել է Քարթվելիշվիլի ընտանիքին պատկանող տան տանիքը: Արդյունքում 44-ամյա տղամարդ է զոհվել:
Տան տանիքը փլվել է մոտավորապես գիշերվա ժամը մեկին: Հարևանները փրկարարների են կանչել, սակայն մինչև նրանց գալը տանտերն արդեն մահացել է:
Այդ պահին տանտիրոջ կինն ու երեխան տանը չեն եղել, Բաթումիում են եղել: Հայտնի է, որ Քարթվելիշվիլի ընտանիքի հին փայտե տունը վթարային վիճակում էր: Հարևանների խոսքով, ընտանիքի հայրը հիվանդության պատճառով չի կարողացել ժամանակին մաքրել տանիքի ձյունը, ինչն էլ հավանաբար փլուզման պատճառ է դարձել:
Սոցիալապես անապահով ընտանիքը առանց տանիքի է մնացել և պետությունից օգնություն է հայցում:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 166-րդ հոդվածով՝ անզգուշությամբ կյանքից զրկելը: