Ադրբեջանցի խղճի գերիների մայրերը պատմում են, թե ինչու են իրենց որդիները 10 տարվա ազատազրկման դատապարտվել:
Կիսվել
Կիսվել
Հեյդար Ալիևի հուշարձանին արված «Շնորհավորում ենք ստրուկների տոնը» գրառումը հայտնվել էր նախկին նախագահի ծննդյան նախօրեին՝ 2016թ-ի մայիսի 10-ին: Նույն օրն ակտիվիստներ Գիաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը՝ գրառումների հեղինակները, կալանավորվեցին թմրանյութերի վաճառքի մեղադրանքով:
Ադրբեջանում շատերը սպասում էին, որ Բայրամին և Գիասին ներում կշնորհեն Առաջին հանրապետության 100-ամյակին՝ 2018թ-ի մայիսին: Ներման մասին տարեսկզբին հայտարարել էր մի քանի պատգամավոր՝ իշխող կուսակցության մի առաջնորդ: Օրինակ, «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը կոչ էր արել ազատ արձակել նաև «ընդդիմության վատ ազդեցության տակ ընկած երիտասարդ ակտիվիստներին»:
Սակայն ավելի քան 140 քաղբանտարկյալներից Ադրբեջանում ներում շնորվեց միայն 12 հոգու: Իսկ «հուշարձանի գերիները» դեռևս բանտում են: