Ադրբեջանում 300 բռնի տեղահանված ընտանիքներ նոր բնակարան կստանան
Կիսվել
Կիսվել
Լուսանկարը՝ Trend
Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիք նոր բնակարան կտեղափոխվի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1990-ականների սկզբի ղարաբաղյան հակամարտության ընթացքում իրենց տները կորցրած այդ մարդիկ մինչև հիմա ծանր պայմաններում ապրում էին հանրակացարաններում և նմանատիպ շենքերում Սումգայիթում և Ապշերոնի թերակղզում։ Նոր բնակելի համալիրը հաշվարկված է 1000 ընտանիքի համար և գտնվում է Ղարադաղի շրջանում՝ Բաքվից կես ժամ հեռավորության վրա։
Ղարաբաղյան հակամարտությունը երկու կողմից հարյուր հազարավոր մարդու է փախստական դարձրել։ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից փախստականների թիվը պաշտոնապես նշում են «ավելի քան մեկ միլիոն»։ Սակայն անկախ աղբյուրները, հիմնվելով խորհրդային տարիների մարդահամարի և ՄԱԿ փախստականների UNHCR կոմիսարիատի տվյալների վրա, այդ թիվն ուռճացված են համարում։ Մասնավորապես, բրիտանացի լրագրող Թոմաս դը Վաալն իր «Սև այգի» գրքում «մոտ 750 հազար» թիվն է նշում (այն պահի դրությամբ երկրի բնակչության ավելի քան 10%-ը)։
Փախստականներն ու բռնի տեղահանվածները մի կերպ տեղավորվել են հանրակացարաններում, վրանային քաղաքներում և դատարկ վագոններում։ Ոմանք մինչև այսօր այնտեղ են բնակվում։ Պետությունն աստիճանաբար նրանց համար հատուկ ավաններ է կառուցում և բնակարաններ տրամադրում։ Այսպես, անցյալ տարի բնակարաններ և մասնավոր տներ են ստացել 5900 ընտանիք։
Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: