Ադրբեջանում պետության ֆինանսական օգնությունը կրոնական համայնքներին երեք տարում կրճատվել է երկու անգամ
Ադրբեջանում պաշտոնապես ճանաչված կրոնական համայնքները պետությունից 1,8մլն մանաթ (1,05մլն դոլար) կստանան: Այդ մասին հրաման է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 20-ին:
Հրամանի համաձայն՝ Կովկասի մուսուլմանների վարչությունը նախագահական պահուստային ֆոնդից 1 մլն մանաթ (588 հազար դոլար) կստանա, ռուսական ուղղափառ եկեղեցու տեղական թեմն ու լեռնային հրեաների Բաքվի համայնքը՝ 0,25-ական մլն մանաթ (147 հազար դոլար): 0,1մլն մանաթ (58,8 հազար դոլար) պետությունից կստանա եվրոպական հրեաների Բաքվի համայնքը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաքելական պրեֆեկտությունը, ինչպես նաև ալբանա-ուդիական քրիստոնեական համայնքը:
3 տարվա վաղեմության տվյալների համեմատ կրոնական համայնքերին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը դոլարային համարժեքով կրճատվել է 3 անգամ:
Համեմատության համար նշենք, որ 2014թ-ին պետությունն ի աջակցություն կրոնական համայնքների 2,5մլն մանաթ է տրամադրել (կամ 3,2 մլն դոլար այն ժամանակվա փոխարժեքով):