Ադրբեջանում ընդդիմադիր գործիչը շանտաժի է ենթարկվել՝ քրոջ մասնակցությամբ ինտիմ տեսանյութով
Ադրբեջանում հերթական սեքս-սկանդալն է բռնկվել․ Ֆրանսիայում բնակվող ընդդիմադիր գործիչ Մագոմեդ Միրզալիին շանտաժի են ենթարկել՝ քրոջ մասնակցությամբ ինտիմ տեսանյութով։ Այս մասին պատմել է ընդդիմադիր գործիչը։
- Մոլդովա․ սեքս-սկանդալը՝ որպես քաղաքականության աշխատող գործիք
- Կարանտինն Ադրբեջանում․ ինքնասպանություն, սեռական ոտնձգություններ ոստիկանությունում և այլ հետևանքներ
- «Այժմ դու պատասխանատու ես սպանության համար»․ թե ինչպես են Ռուսաստանում շնորհավորել դեռահասներին 14-ամյակի կապակցությամբ
Մագոմեդ Միրզալին, ելույթ ունենալով YouTube-ի իր ալիքում, հայտարարել է, որ իրեն շանտաժի են ենթարկել քրոջ մասնակցությամբ տեսանյութով։
«WhatsApp մեսինջերով ինձ ուղարկված տեսանյութում քրոջս ու նրա ամուսնու ինտիմ կյանքի դրվագներն են։ Ինչ-որ մեկը տեսախցիկ է տեղադրել նրանց ննջարանում», — նշել է ընդդիմադիր գործիչը։
Նրա խոսքով՝ ավելի ուշ իր հետ ևս մեկ անգամ կապվել են և առաջարկել լռել․ «Հակառակ դեպքում՝ ինձ սպառնացել են տարածել այդ կադրերը»։
Ո՞վ է Մագոմեդ Միրզալին
27-ամյա ընդդիմադիր գործիչը մի քանի տարի առաջ լքել է Ադրբեջանն ու բնակություն հստատել Ֆրանսիայում։ Միզալիիի խոսքով՝ իրեն սկսել են հետապնդել այն բանից հետո, երբ զինվորների մահվան դեմ բողոքի ակցիա է կազմակերպել Գյոյչայ քաղաքում [Ադրբեջանի կենտրոնական հատվածում]։
Դրսում ապրելով՝ Մագոմեդ Միրզալին սկսել է կոշտ քննադատության ենթարկել ադրբեջանական իշխանություններին։ Դրանից հետո նրա ընտանիքի անդամներին սկսել են հետապնդել։
Թմրանյութերի պահպանման մեղադրանքով կալանավորվել է ընդդիմադիր գործչի քրոջ ամուսինը։ Միրզալիի որոշ ազգականներ ոստիկանությունում դիմում են գրել՝ հրաժարվելով նրա հետ ազգակցական կապից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ինտիմ տեսանյութերը՝ որպես ընդդիմության դեմ զենք
Ընդդիմադիր գործիչներն ու լրագրողները, որոնք բացահայտ դեմ են Ադրբեջանի գործող իշխանությանը, բազմիցս շանտաժի են ենթարկվել ինտիմ բնույթի տեսակադրերով։
Լրագրողներ Խադիջա Իսմայիլը, Գան Թուրալին և Գանիմաթ Զահիդը, ընդդիմադիր գործիչներ Քամալա Բենենյարլին, Ազեր Ահմեդովը, Նաթիկ Ադիլովն այն անձանց չնչին տոկոսն են, որոնք ժամանակին նմանատիպ շանտաժի են ենթարկվել։
Հատկանշական է ադրբեջանցի նախկին ընդդիմադիր գործիչ, ԱՄՆ քաղաքացի Սայիդ Նուրիի դեպքը, որը 2014 թ-ին Բաքու էր եկել կնոջ հետ։ Սոցցանցերում տարածվել էր ինտիմ բնույթի տեսանյութ, որը նկարահանվել էր այն հյուրանոցում, որտեղ Նուրին գիշերել էր իր կնոջ հետ։
Մի քանի օր անց Ադրբեջանի իշխանությունները թույլ չէին տվել Սայիդ Նուրիին լքել երկիրը՝ վկայակոչելով նրա մասնակցությամբ քրեական գործի անավարտ հետաքննությունը։ Միջադեպը լուծում էր գտել ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտությունից հետո։
Սոցցանցերի մեկնաբանությունները
Մագոմեդ Միրզալիի դեմ շանտաժը մեծ վրդովմունք է առաջացրել սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։
Ահա մի քանի բնորոշ մեկնաբանություն․
«Այո, Մագոմեդ Միրզալին հայհոյում է, վիրավորում։ Սակայն նա ֆիզիկական անձ է։ Իսկ նրա դեմ այս ամենն անում են բարձրագույն ատյանները։ Սա քաղաքականություն է։ Հերիք է մարդկանց անձնական կյանք ներխուժեք։ Սեքսով զբաղվելն ամոթ չէ։ Ամոթ է գաղտնի նման բան նկարելը։ Դա հանցագործություն է»։
«Ինչո՞ւ պետք է մարդ ամաչի սիրով զբաղվելուց։ Մի՞թե ողջ մարդկությունը դրա արգասիքը չէ։ Իշխանություները երկար տարիներ մարդկանց շանտաժի են ենթարկում ինտիմ տեսանյութերով։ Դա ամենացածր արարքներից է»։
«Նրանք գաղտնի տեսախցիկ են տեղադրել նրա քրոջ (!) ննջարանում (!), նկարահանել սեփական ամուսնու հետ(!) նրա ինտիմ կյանքը և երիտասարդին շանտաժի են ենթարկում այդ տեսանյութով։ Չեն կարողանում կալանավորել թմրանյութերի պատրվակով, ինչպես իշխանությունների մյուս երիտասարդ քննադատներին, չեն կարողանում կաշառել կամ սպանել, ինչպես Էլմար Հուսեյնովին, Ռաֆիկ Թագիին, որոշել են շանտաժի ենթարկել, ինչպես շատ այլոց նրանից առաջ։ Ինչպիսի՜ խայտառակություն»։