Ադրբեջանի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 66 երկիր՝ 3 երկրով ավել, քան նախորդ տարվա ընթացքում
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել աշխարհի 66 երկիր։ Անցյալ տարի այդ երկրների քանակը 63 էր։ Այսինքն՝ Ադրբեջանը բարձրացել է Henley & Partners ընկերության «Անձնագրերի ցուցիչ» նորացված վարկանիշում՝ զբաղեցնելով 104-ից 74-րդ տեղը։
Անձնագրերի ցուցիչը երկրների միջազգային վարկանիշ է՝ ըստ ազատ տեղաշարժվելու մակարդակի, որը նրանք տրամադրում են իրենք համաքաղաքացիներին։
Ադրբեջանական անձնագիրը թույլ է տալիս առանց վիզայի ռեժիմով այցելել Վրաստան, Թուրքիա, Իրան, ԱՊՀ բոլոր երկրներ, ինչպես նաև Ալբանիա, Չեռնոգորիա, Մալայզիա և ևս մի քանի տասնյակ երկրներ։ Որոշ պետություններում վիզա ընդհանրապես չի պահանջվում, ինչ-որ տեղ էլ վիզան ձևակերպում են ժամանելիս՝ այն պետք չէ նախապես ստանալ։
Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը գործում է 114 երկրներում (51-րդ տեղը ցուցիչում)։ Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը։ Տարածաշրջանի առաջատարը Ռուսաստանն է, որի քաղաքացիներին առանց վիզայի թույլ են տալիս մուտք գործել 119 երկիր։