Հայաստանում նոր իշխանություն է․ արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարներ կան
Տեքստի ամբողջական տարբերակն անգլերենով՝ International Crisis Group կայքում։
Այժմ, երբ Հայաստանի հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը խորհրդարանում մեծամասնություն են ստացել, նրանք պետք է աշխատեն այդ թվում ամենաբարդ խնդիրներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա։
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2018 թ-ի դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի հետ սահմանին և ղարաբաղյան շփման գծում լռության ֆոնին։
Հ
Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս ձմռանը 57-ամյա Սոնյա Մատինյանը որոշել է չլքել գյուղը։
•Ղարաբաղ․ 2016թ-ի ապրիլյան սրացումների պատճառներն ու արդյունքները
•Իրանի հետ սահմանին․ ռեպորտաժ հայկական գյուղից, որտեղ նախկինում ադրբեջանցիներ էին ապրում
•Ի՞նչ են Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանն արել, երբ 100 տարի առաջ անկախ հանրապետություն են դարձել
Պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի հյուսիս-արևելյան սահմանին գտնվող այս գյուղում իրավիճակը սկսել է բարելավվել։ Տավուշի մարզում փոխհրաձգություն չի եղել գրեթե երկու ամիս։
Վեջին մի քանի տարիներին ցուրտն ընկնելուն պես այստեղ միշտ սրացում էր լինում, և մարդիկ նախընտրում էին մեկնել ազգականների մոտ՝ սահմանից հեռու լինել։ Կամ ստիպված էին լինում ձմեռել հատուկ ամրացված տներում և նկուղներում։
Հաստատված լռությունը հազվագյուտ երևույթ է այս մարզի համար, որը ստիպված է ապրել 1991թ-ին Խորհրդային Միության փլուզումից հետո բռնկված հակամարտության հետևանքների հետ։ Այն ժամանակ լարվածությունը հանգեցրեց Ադրբեջանից և Հայաստանից հայկական և ադրբեջանական բնակչության տեղահանման։
Ղարաբաղյան պատերազմի արդյունքում հայկական կողմը կարողացավ՝ այդ շրջանն ադրբեջանական 7 հարակից շրջաններով իր վերահսկողության տակ առնել։
Իրավիճակի բարելավումը շատերը կապում են Հայաստանում Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու հետ։
Նիկոլ Փաշինյանը՝ երբեմնի մարգինալ քաղաքական գործիչն ու նախկին լրագրողը, բողոքի ակցիաները գլխավորել է 2018 թ-ի ապրիլին, որոնք հանգեցրել են Հայաստանի նախորդ ղեկավարության հրաժարականին։ Իր քաղաքական գերակայությունը Փաշինյանը կարողացավ ամրապնդել 2018թ-ի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի հաղթանակով։
Նախորդ իշխող Հանրապետական կուսակցությունը չկարողացավ բավականաչափ ձայներ հավաքել անգամ խորհրդարան անցնելու համար։
Որոշ դիտորդներ քվեարկությունը վերջին երկու տասնամյակում ամենաազատն ու արդարն են ճանաչել։
•Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում․ ի՞նչ և ինչպե՞ս է եղել
•Հարցազրույց հայկական «թավշյա» հեղափոխության առաջնորդի տիկնոջ հետ
•Ադրբեջան և Եվրամիություն․ ո՞րն է խնդիրը
Ա
յսպիսի լռություն գրեթե 15 տարվա մեջ մարզում առաջին անգամ է հաստատվել․ այն Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև պայմանավորվածության արդյունք է, որը ձեռք է բերվել 2018թ-ի սեպտեմբերին։
Այդ օրվանից երկու երկրների մայրաքաղաքներն ուղիղ կապի մեջ են առանց միջնորդների։
Ժամանակային առումով վերջին հանդիպումը կայացել է նոյեմբերի կեսերին։ Դրա ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները քննարկել և հաստատել են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնավար անկլավ Նախիջևանի սահմանի երկայնքով զորամասերի միջև ուղիղ կապի վերականգնման մասին։
Մոտակա մի քանի շաբաթում նոր խորհրդարանը նոր նստաշրջան կգումարի Փաշինյանին երկրի վարչապետ ընտրելու կապակցությամբ։ Հայաստանում բոլորը շուտափույթ փոփոխությունների են սպասում։ Այն մադիկ, որոնք ապրում են հակամարտության գոտում կամ դրան շատ մոտ, նախևառաջ, առաջընթաց են ակնկալում ղարաբաղյան հարցում։
«Նա գուցեև կախարդական փայտիկ չունի ամեն ինչ միանգամից շտկելու համար», — ընտրություններից երկու շաբաթ առաջ ինձ ասաց 47-ամյա Արմեն Մարգարյանը, որը եկել էր Փաշինյանին լսելու Ադրբեջանի հետ սահմանի խրամատներից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Իջևան քաղաքում ընտրողների հետ նրա նախընտրական հանդիպման ժամանակ։
«Սակայն նա պետք է ինչ-որ բան փոխի, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ ապրել և առանց պատերազմի»։
Փաշինյանն ու բարդ բանակցային գործընթացը
Ադրբեջանի հետ հակամարտության հարցի շուրջ Փաշինյանն ու նրա թիմը մինչև հիմա ընդգծված զգուշավորությամբ են արտահայտվել։
Ողջ նախընտրական արշավի ընթացքում նախորդ իշխող Հանրապետական կուսակցության անդամները քննադատում էին Փաշինյանին և նրա շրջապատին՝ նրանց «դավաճաններ» անվանելով և մեղադրելով Ադրբեջանի հետ «հանցավոր դավադրության» նախապատրաստման համար։
Իրենց քննադատական հայտարարություններում նրանք հազվադեպ էին մեջբերում Փաշինյանի որևէ արտահայտություն։ Դրա փոխարեն ավելի շատ վկայակոչում էին նրա թիմի անդամներից շատերի երիտասարդ տարիքն ու Լեռնային Ղարաբաղի և 1990-ականների պատերազմի հետ նրա անձնական կապերի բացակայությունը։ Այդ ամենը մեծապես տարբերվում է նրանից, թե ինչպիսին էին Հայաստանի նախորդ առաջնորդները։
Փաշինյանի շրջապատը հերքում է հակամարտության հարցում դիրքերը զիջելու մտադրության վերաբերյալ ցանկացած կասկածներ։
Բանակցային գործընթացը խուլ փակուղում է արդեն մի քանի տարի։ 2016թ-ի ապրիլյան սրացումը Լեռնային Ղարաբաղում հանգեցրեց նվազագույնը 200 զինվորականի և քաղաքացիական անձանց կորստի երկու կողմերից էլ։ Կողմերի՝ միմյանց հասկանալու գործում առկա անդունդն էլ ավելի խորացավ, իսկ նրանց պահանջները դարձան մաքսիմալիստական ինչպես երբեք։
Ադրբեջանական կողմը պահաջում է 1990-ականների սկզբից հայկական վերահսկողության տակ գտնվող յոթ շրջանների հանդեպ իր ուղղակի վերահսկողության անհապաղ վերադարձ։
Հայկական կողմը պնդում է, որ առաջին քայլը պետք է լինի Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը։
Հայաստանի իշխող նոր թիմում կարծում են, որ այդ փակուղուց հեշտ ելք չկա։
«Բոլորն են հասկանում, որ բանակցություններում «վերբեռնում» է անհրաժեշտ, — ասում է Փաշինյանի քաղաքական դաշինքի նորընտիր խորհրդարանականներից մեկը։ — Սակայն դա անելու համար սկզբից պետք է համաձայնության հասնել կուսակցության և կառավարության ներսում»։
•2016 թ-ի ապրիլի 7-9-ը․ JAMnews-ի թղթակիցները՝ Բաքվից, Երևանից և Ստեփանակերտից
•«Իմ Ղարաբաղ»․ հայ լրագրողի և գրողի հիշողությունների շարքը
2018 թ-ի օգոստոսին, իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ելույթ ունենալով հանրահավաքին, Փաշինյանը Երևանի կենտրոնում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց խոստացավ, որ նրանց աջակցությանը կդիմի Ղարաբաղի հարցով ցանկացած լուրջ որոշում ընդունելուց առաջ։
Այսպիսի խոստումը նշանակում է, որ «հայկական կողմը բանակցային գործընթացում դեռ կտրուկ շարժումներ չի անելու», ասաց Փաշինյանի քաղաքական դաշինքի մեկ այլ նորընտիր խորհրդարանական։
Նրա խոսքով՝ չարժե նաև որևէ կտրուկ փոփոխությունների սպասել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցում հայկական կողմի առանցքային պահանջի վերաբերյալ։
Ադրբեջանական կողմից ի՞նչ կա
Այն, որ հայկական նոր կառավարությունը պատրաստ է լուրջ քննարկումների, Փաշինյանը պետք է համոզի ոչ միայն սեփական երկրի բնակիչներին, այլև Ադրբեջանին։
Բարդությունը նաև այն է, որ երկու երկրներում էլ մտահոգություն ունեն, որ մյուս կողմը կարող է հաստատված խաղաղությունն օգտագործել իր շահադիտական նպատակներին հասնելու համար։
Բաքվի կողմից դրական ազդակներ կան։ International Crisis Group-ի Բաքվի զրուցակիցներն ասում են, որ պատրաստ են հրադադարը պահպանել այն հույսով, որ հաստատված ուղիղ կապը կօգնի իրական բանակցային գործընթաց սկսել Հայաստանի նոր ղեկավարության հետ։
Հայկական կողմից որոշ պաշտոնական անձինք ասում են, որ զինվորականների միջև ուղղակի շփումը հարկ է ընդլայնել մինչև երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների միջև ուղղակի շփում, օրինակ, հումանիտար հարցեր քննարկելու համար։
Այդ ուղղությամբ արդեն առաջին քայլերը գործարկվել են։ Ներկայումս գործող կապի ուղիղ ալիքն օգտագործվել է Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանի հայ բնակչի ազատման հնարավորության մասին պայմանավորվելու համար, որի ձերբակալման մասին ադրբեջանական իշխանությունները հաղորդել էին այս տարվա ամռանը։ Դեկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է ի պատասխան դիտարկել ադրբեջանցի զինվորի ազատելու հնարավորությունը, որը Ստեփանակերտում կալանքի տակ է 2017թ-ի սկզբից։
Քննարկման կենտրոնում մարդիկ պետք է լինեն
Հայաստանի նոր կառավարությունը, հնարավոր է, պատրաստ լինի նոր հայացք առաջարկելու հակամարտության հարցում։ Ինչպես նշել է Փաշինյանի կուսակցության նորընտիր պատգամավորներից մեկը․
«Մենք կարող էինք փոխել մեր մոտեցումները։ Միայն քաղաքական պահանջներ քննարկելու փոխարեն մենք կարող ենք քննարկման կենտրոնում պահել երկու կողմերի մարդկանց՝ իրենց խնդիրներով հանդերձ»։
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մեկը International Crisis Group-ին ասել է, որ դեպի մարդկանց ուղղված այս մոտեցումը կարելի էր բանակցային գործընթացում գերակա դարձնել․
«Կարևոր է ճանաչել, որ ԼԵռնային Ղարաբաղը մի վայր է, որտեղ մարդիկ են ապրում, այլ ոչ միայն հակամարտություն է տեղի ունենում»։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծից 15 կմ շառավղով մոտ 600 հազար էթնիկ ադրբեջանցի է բնակվում։
Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների հատվածում տասնյակ հազարավոր մարդիկ են ապրում, այդ թվում՝ մոտ 40 հազարն՝ անմիջապես Հայաստանի Տավուշի մարզի մարտական դիրքերի մերձակայքում, որոնք գրեթե 230 կմ ձգվածություն ունեն լեռների երկայնքով։
Դեռ մինչև այն պահը, երբ սկսվի բանակցային գործընթացի հիմնական հարցերի քննարկումն, այնպիսի վայրերում, ինչպիսին Տավուշն է, կողմերի միջև լրացուցիչ կապը կարող էր օգնել հակամարտության գոտում ճանապարհների և ֆերմերական հողամասերում ականազերծման աշխատանքների համակարգմանը։
Կողմերը կարող էին սկսել ականապատ տարածքները նշելուց, որոնք մնացել են 1990-ական թվականների պատերազմից հետո։
Անվտանգության նոր երաշխիքները նույնպես կարող էին օգնել սահմանամերձ տարածքների մարդկանց սկսել աշխատել իրենց հողամասերում, որոնք գտնվում են մարտական դիրքերի մոտ, և այդ պատճառով նրանք ստիպված են եղել դրանք լքել։
«Ա
յս տարի առաջին անգամ մարդիկ սկսել են իջնել դեպի ջրամբար՝ լողալու», — պատմում է Բերքաբերի բնակիչ Արգամ Արզումանյանը։
Ջրամբարի պատվարին՝ միմյանցից 20մ հեռավորության վրա կողմերի մարտական դիրքերն են։ Վերջին անգամ գյուղացիները հանդգնել էին ջրի մոտ իջնել 2004թ-ին։
Այս աշնանն, ասում է ինձ Արգամը, «ես նայում էի ջրում լողացող մարդկանց և չէի հավատում աչքերիս․ մի՞թե մենք կրկին սկսում են ապրել առանց պատերազմի»։
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: