Հարաբերությունների պատմությունն, առանցքային իրադարձությունները, փորձագետների կարծիքներն ու հեռանկարները" />

Ադրբեջան և Եվրամիություն. ո՞րն է խնդիրը

Հարաբերությունների պատմությունն, առանցքային իրադարձությունները, փորձագետների կարծիքներն ու հեռանկարները

Եվրամիության հետ համագործակցությունը և, ընդհանուր առմամբ, եվրաինտեգրացիան հենց այն ուղղությունն է, որն անկախ Ադրբեջանի առաջնորդները նախանշում են պետության պատմության ողջ ընթացքում:

Եվրամիության հետ Ադրբեջանը համագործակցում է 2009թ-ից Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակում, որը ներառում է Եվրամիության 6 հարևան երկրները՝ Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս և Հայաստան: Իսկ մինչև այդ՝ 1999թ-ին, Ադրբեջանը Եվրամիության հետ գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել:

«Արևելյան գործընկերության» նպատակը անդամ երկրների ավելի ինտենսիվ ինտեգրացիան է եվրոպական էկոնոմիկա և նրանց կյանքերի տարբեր կողմերը եվրոպական չափանիշներին մոտեցնելը: Դրանցից Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան կառույցի հետ շրջանակային համաձայնագիր են կնքել, որն այդ թվում օգնել է այդ երկրներին Եվրամիութան երկրների հետ առանց վիզայի ռեժիմ սահմանել:

Նույնպիսի համաձայնագիր էր պատրաստվում ստորագրել նաև Ադրբեջանը, ինչի մասին էլ հայտարարեց 2016թ-ի հուլիսի 6-ին՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթերը: Ընթացիկ տարվա փետրվարին մեկնարկեցին երկկողմանի բանակցություններ:

Երբ սեպտեմբերի 12-ին նախագահ Իլհամ Ալիևն ընդունում էր Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Կեստուտիս Յանկաուսկասի հավաստագրերը, նա վստահորեն խոսում էր համագործակցության ինտենսիվության մասին:

Սակայն սեպտեմբերի 22-ին փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը լրագրողներին հայտնել է, որ այս տարի Եվրամիության հետ համաձայնագիրը չի ստորագրվելու:

Կրկին վիզանե՞ր

Բոլորովին վերջերս հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բուռն նշում էին շենգենյան գոտու երկրների հետ առանց վիզայի ռեժիմի ընդունումը: Իսկ Բաքվի սոցցանցերը ողողվեցին հարևանների հանդեպ անթաքույց նախանձով: Ֆեյսբուքյան անեկդոտ տարածվեց Կուրբան Սայիդի հայտնի «Ալին և Նինոն» վեպի և համանուն ֆիլմի հերոսների մասնակցությամբ:

Վրացի իշխանուհի Նինոն մերժում է ադրբեջանցի Ալիին, քանի որ նա չի ուզում սպասել, որ Ալին ամեն անգամ Եվրոպա մեկնելուց առաջ փաստաթղթերը կարգի բերի:

Եթե ԵՄ հետ պայմանագիրը հասարակ քաղաքացիների համար հնարավորություն է նոր հանգստավայրեր այցելելու, ապա պետության համար ընդհանուր առմամբ դա և եվրոպական երկրների հետ տնտեսական կապերի ամրապնդում է (որոնց հետ Ադրբեջանը ինտենսիվ առևտուր է անում) և քաղաքական դիրքորոշման ամրապնդում:

Եվրամիությունն այլևս «այն չէ»

Ուրեմն ինչո՞ւ է համաձայնագրի ստորագրումն անհնար այս տարի

Մեկնաբանում է «Հանուն Ադրբեջանի» հասարակական ֆորումի նախագահ, քաղաքագետ Էլդար Նամազովը.

«Եվրամիությունն անցումային փուլում է: Կառույցը պետք է իր ներքին խնդիրները լուծի բրեքսիթից հետո: Բավականին մեծ տարբերություն կա 15-20 տարի առաջվա Եվրամիության ու ներկայիս Եվրամիության միջև»:

Իրոք, այն բանից հետո, երբ Հունաստանը, Պորտուգալիան և Իտալիան հայտնվեցին դեֆոլտի եզրին, հաշվի առնելով բանկային համակարգի հետ կապված ԵՄ խնդիրներն ու այն, թե ինչ է տեղի ունենում Կատալոնիայում, էլ չենք խոսում Եվրամիությունը լքելու Մեծ Բրիտանիայի որոշումն, այն արդեն կայունության հանգրվան չի թվում, ինչպես 20 տարի առաջ էր:

Ղարաբաղյան հակամարտությունը. ոչ մեզ, ոչ ձեզ

Ինչպես ասում է Էլդար Նամազովը, ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման հետ կապված հապաղումը կապված է այդ թվում պայմանագրի պայմանների հակասությունների և ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի շահերի հետ:

«Եվրամիությունը կարծես փորձում է չեզոք դիրքորոշում ցուցաբերել ղարաբաղյան հարցում: Եվ դա հիմնավորում է նրանով, որ Հայաստանը նույնպես «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ է, և նրա հետ որոշակի փաստաթղթեր պետք է ստորագրվեն: Իրականում նման մոտեցումը հակասում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերին: Բացի այդ, Եվրախորհրդարանում նույնպես մի քանի անգամ ղարաբաղյան հարցով բանաձևեր են ընդունվել: Եվ դրանցում ուղղակիորեն խոսվում է հողերի օկուպացիայի մասին: Արդյունքում, Հայաստանն էլ Ռուսաստանի ճնշման տակ հրաժարվեց ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Երկու երկրներն էլ կորցրին ասոցիացիայի մասին համաձայնագրին միանալու հնարավորությունը»:

Սկզբից՝ մարդու իրավունքներ, այնուհետև՝ առանց վիզայի ռեժիմ

Ցանկացած եվրոպական կազմակերպությունում Ադրբեջանի ինտեգրացիայի ևս մեկ ցավոտ կողմ է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը:

Ադրբեջանում այսօրվա դրությամբ ավելի քան 160 քաղբանտարկյալ կա (ըստ տեղի իրավապաշտպանների կազմած ցուցակի): Նրանցից շատերին Amnesty International-ը խղճի գերի է համարում, իսկ ոմանց Եվրոպական դատարանը բազմիցս պահանջել է ազատ արձակել, օրինակ, Իլգար Մամեդովին:

Ընդ որում, քաղբանտարկյալների ցուցակում ներառված մի քանի հոգու ազատ արձակումը սեպտեմբերի կեսերին շատերը գնահատեցին որպես ադրբեջանական իշխանությունների ժեստ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովից առաջ:

Իսկ քաղաքագետ Էլդար Նամազովը համարում է, որ դա ավելի շուտ կապված էր ոչ թե բրյուսելյան գագաթնաժողովի, այլ այդ օրերին ԱՄՆ Սենատում «Մագնիտսկու ակտն» Ադրբեջանի հանդեպ նույնպես կիրառելու հարցի քննարկման հետ.

«Բանն այն է, որ այն փաստաթուղթն արդեն անցել էր ենթակոմիտեով, և պետք է քննարկման դրվեր: Եվ քաղբանտարկյալներին ազատ արձակելն ուղղված էր ԱՄՆ հետ հարաբերությունների կարգավորմանը»:

Էլհան Շահինօղլուն ասում է, որ Ադրբեջանում պետք է մարդու իրավունքների, ժողովրդավարացման ոլորտում հիմնարար բարեփոխումներ անցկացվեն.

«Պետք է մեկընդմիշտ լուծել քաղբանտարկյալների հետ կապված խնդիրը: Եթե մենք Ամերիկայից, Եվրոպայից աջակցություն ենք ակնկալում ղարաբաղյան հակամարտության հարցում, պետք է արագացնել մյուս հարցերի լուծումը: Քանի որ քաղբանտարկյալների հարցն այսպես, թե այնպես ղարաբաղյան հարցը երկրորդ պլան է մղում»:

Առանց վիզայի ռեժիմի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու առիթով տոն Թբիլիսիի փողոցներում

 

Երկակի չափանիշներ և վիրավորված պաշտոնյաներ

Խոսքի ազատության և մարդու իրավունքների մասին միջազգային կազմակերպությունների հերթական հաշվետվությանն ադրբեջանցի պաշտոնյաները, որպես կանոն, պատասխանում են Ադրբեջանի հանդեպ կիրառվող երկակի չափանիշների մասին դատողություններով:

Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետական շինարարության կոմիտեի փոխնախագահ, պատգամավոր Ռովշան Ռզաև.

«Ցավոք, Ադրբեջանի հանդեպ երկակի չափանիշներ են կիրառվում: Եվրամիությունն ու Ադրբեջանը որոշակի համաձայնագրի վրա են աշխատում: Ադրբեջանն անկախ պետություն է: Նա Ռուսաստանի հետ էլ ռազմավարական հարաբերություններ ունի, հարաբերություններ կկառուցի նաև մի շարք եվրոպական երկրների հետ»:

Նախկին «մեծ եղբայրը»

Եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ Ադրբեջանի կապերի ընդլայնումը ևս մեկ կարևոր կողմ ունի. երկիրը ստիպված է մանևրելու Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որոնք պայքարում են տարածաշրջանում ազդեցության տարածման համար:

Ահա թե ինչ է գրում ռուսամետ «Նովոյե վրեմյա» կայքը ԵՄ հետ պայմանագրի սպասվող ստորագրման մասին.

«Եվ Ադրբեջանին, և Հայաստանին ներգրավելով իր «Եվրոպական հարևանություն» և «Արևելյան գործընկերություն» ծրագրերում՝ Բրյուսելն ի սկզբանե հետևել է ագրեսորի և դրա զոհի միջև տարբերություն չդնելու մարտավարությանը: Եվ այդ ամենն այն պատճառով, որ բոլոր այդ ծրագրերը, համաձայնագրերը, էներգանախագծերը մեկ նպատակով են կազմակերպվում. Արևմուտքի աշխարհաքաղաքական ազդեցության ուժեղացում ի հեճուկս Մոսկվայի շահերի»:

Քաղաքագետ Էլդար Նամազովն ասում է, որ Ռուսաստանը բավականին մեծ նախանձախնդրությամբ է վերաբերվում նախկին ԽՍՀՄ երկրների եվրաինտեգրման հարցին.

«Եվ նա դա բացահայտ ցուցադրում է: Ռուսաստանինց բացի պետք է նաև հաշվի առնել Ադրբեջանի շատ բարդ աշխարհաքաղաքական շրջապատը: Ադրբեջանին շրջապատող երկրների վրա հայացք գցելիս մենք տեսնում ենք մի կողմից Ռուսաստանը, մյուսից՝ Իրանը, իսկ երրորդ կողմից՝ Ռուսաստանի ամբողջական վերահսկողության տակ գտնվող Հայաստանը: Եվ միայն Վրաստանն է մեր ռազմավարական գործընկերը: Իսկ մյուս երկրների հետ մենք բավականին բարդ հարաբերություններ ունենք »:

«Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն համարում է, որ Եվրամիության հետ հարաբերություններին Ռուսաստանի ազդեցությունը չի խանգարի.

«Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ: Ադրբեջանը Հայաստան էլ չէ, որպեսզի Ռուսաստանի ճնշման տակ հրաժարվի Եվրամիության հետ համագործակցությունից: Մենք ազատ կարող ենք ավելի ինտենսիվ համագործակցություն կառուցել Եվրամիության հետ: Եթե Ադրբեջանն ամրապնդեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ ինչպես Վրաստանը և Ուկրաինան, իր առջև նպատակ դներ ՆԱՏՕ-ին անդամակցել, այո, նա կբախվեր Ռուսատսանի կողմից ուժեղ ճնշման: Սակայն Եվրամիությունը տնտեսական կազմակերպություն է, և Ադրբեջանն ուզում է ընդլայնել իր տնտեսությունը: Այդ իմաստով, չեմ կարծում, որ Ռուսաստանի կողմից ուժեղ ճնշում լինի»:

Կստորագրե՞ն պայմանագիրը, թե՞ ոչ

Փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը դժվարացավ ասել, թե որ փուլում է Եվրամիության հետ նոր համաձայնագրի փաստաթուղթը.

«Մենք չենք շտապում: Երկու կողմերն էլ իրենց դիրքորոշումն ունեն: Դրանք պետք է համաձայնեցնել: Ավելի լավ է ուշ, բայց որակով: Փաստաթղթի շրջանակում նույնպես քննարկվում են քաղաքական հարցեր: Փաստաթղթում արտացոլվում է Ադրբեջանի անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը:

Մինչև այս տարվա վերջ համաձայնագիրը չի կարող ստորագրվել: Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե մենք ընդունենք այն ամենն, ինչ նրանք ասում են: Սակայն դա ճիշտ չի լինի»:

Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության առաջին խորհրդական Դենիս Դանիիլդիսը ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտարարել է, որ Բրյուսելը հույս ունի Ադրբեջանի հետ գործընկերության մասին համաձայնագիրն այս տարի ստորագրել.

«Հույս դեռ կա, սակայն մենք դեռ պետք է աշխատենք: Մենք շատ հագեցած գրաֆիկ ունենք ինչպես այստեղ, այնպես էլ Բրյուսելում»:

Դենիս Դանիիլդիսը հասկացնել տվեց, որ Ադրբեջանի ԱԳՆ դիրքորոշումը չի հակասում ԵՄ դիրքորոշմանը.

«Մեզ համար նույնպես որակն ավելի կարևոր է, քան արագությունը»:

Ադրբեջանում եվրամիության ներկայացուցչությունը Բաքվում մի քանի «ճանաչողական» ակցիաներ է կազմակերպել «Եվրոպական քաղաք» անվանումով,և նույնպիսի մի ակցիա տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին Շեքիում: Ընդ որում, տեղական բարբառով արտահայտված հետևյալ կարգախոսով. «Եվրոպան ահա այստեղ է, ձեր բերանում»: Այսպես է գրված Շեքիի փախլավայի վրա, որը սկուտեղի վրա է դրված՝ եվրոպական քաղցրեղենի կողքը:

 

Եվրոպայի ինչի՞ն է Ադրբեջանը

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ասում է, որ Ադրբեջանը Եվրոպայի համար կարևոր է որպես հումքի աղբյուր.

«Ադրբեջանը հիմնականում արտասահմանին նավթ և գազ է վաճառում: Իսկ Եվրոպան գնում է նավթն ու գազը: Եվրոպան հետաքրքրված է գնել գազն Ադրբեջանից, Թուրքմենստանից, իսկ ապագայում՝ նաև Իրանից: Այդ պատճառով էլ Ադրբեջանը որոշակի նշանակություն ունի Եվրոպայի համար որպես աղբյուր:

Ինչ վերաբերում է Եվրոպային, մենք Եվրոպայից գնում ենք ամեն ինչ՝ սկսած ժամանակակից ավտոմեքենաներից, էլեկտրոնիկայից, սարքերից, հաստոցներից, արտադրական սարքավորումներից, սպառողական ապրանքից, սննդամթերքից, սառնարաններից, հեռախոսներից: Այդ պատճառով էլ երկու կողմերն էլ շահագրգռված են փախադարձ առևտրային փոխանակմամբ: Մյուս կողմից, ադրբեջանցի հարուստներն իրենց փողերը պահում, ծախսում են Եվրոպայում, այնտեղ դղյակներ են գնում, հանգստանում են, բուժվում:

Այո, փոխադարձ կարիք կա: Այդ պատճառով էլ հարաբերությունները նորմալ են, զարգանում են, և համաձայնագիրը կստորագրվի»:

Related Posts

Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են բանակցությունների՝ քաղբանտարկյալ Իլգար Մամեդովին ազատ արձակելու շուրջ

Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են բանակցությունների՝ քաղբանտարկյալ Իլգար Մամեդովին ազատ արձակելու շուրջ

Ադրբեջանում Եվրամիության դեսպան. «Հուսով եմ, որ այս տարի կստորագրենք գործընկերության մասին նոր համաձայնագիրը»

Ադրբեջանում Եվրամիության դեսպան. «Հուսով եմ, որ այս տարի կստորագրենք գործընկերության մասին նոր համաձայնագիրը»

Արդյո՞ք Եվրոպան վախենում է ռուսական պրոպագանդայից

Արդյո՞ք Եվրոպան վախենում է ռուսական պրոպագանդայից

Ի՞նչ է վրացիներին հայտնի Եվրամիության մասին: Հարցում

Ի՞նչ է վրացիներին հայտնի Եվրամիության մասին: Հարցում

Իտալիայի երկու շրջան Հռոմից պահանջել է ավելի մեծ անկախություն

Իտալիայի երկու շրջան Հռոմից պահանջել է ավելի մեծ անկախություն

Կատալոնիան մարտնչում է իր անկախության համար, Մադրիդն՝ Իսպանիայի ամբողջականության

Կատալոնիան մարտնչում է իր անկախության համար, Մադրիդն՝ Իսպանիայի ամբողջականության

Կատալոնիան մերժում է Մադրիդի պլանն ու անկախություն պահանջում

Կատալոնիան մերժում է Մադրիդի պլանն ու անկախություն պահանջում

Հայաստանը դարձավ ԵԱՏՄ միակ անդամը, որը Եվրամիության հետ համագործակցության մասին համաձայնագիր վավերացրեց

Հայաստանը դարձավ ԵԱՏՄ միակ անդամը, որը Եվրամիության հետ համագործակցության մասին համաձայնագիր վավերացրեց

Հայաստանը փնտրում է իրանական ու թուրքմենական գազ գնելու հնարավորություններ

Հայաստանը փնտրում է իրանական ու թուրքմենական գազ գնելու հնարավորություններ

Հայաստանը՝ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման նախաշեմին

Հայաստանը՝ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման նախաշեմին

Հայաստանում արտահանման ու ներմուծման ծավալների աճ է գրանցվել

Հայաստանում արտահանման ու ներմուծման ծավալների աճ է գրանցվել

Հայաստանում կասկածում են, որ Ռուսաստանը դադարելու է Ադրբեջանին զենք վաճառել

Հայաստանում կասկածում են, որ Ռուսաստանը դադարելու է Ադրբեջանին զենք վաճառել

Հայաստանում քննարկվում է «Երևան վերադառնալու» մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը

Հայաստանում քննարկվում է «Երևան վերադառնալու» մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը

Մեկական մզկիթ՝ Թուրքիայի յուրաքանչյուր դպրոցին

Մեկական մզկիթ՝ Թուրքիայի յուրաքանչյուր դպրոցին

Միշայի ուկրաինական ճեղքումը. ի՞նչ է լինելու հետո

Միշայի ուկրաինական ճեղքումը. ի՞նչ է լինելու հետո

Պաշտոնական Երևանն «ամենայն ուշադրությամբ» հետևում է ռուսական ռուբլու տատանումներին

Պաշտոնական Երևանն «ամենայն ուշադրությամբ» հետևում է ռուսական ռուբլու տատանումներին

Պետական դրոշի տոնն Ադրբեջանում

Պետական դրոշի տոնն Ադրբեջանում

Ռուսաստանն, Ադրբեջանն ու Իրանը հայտարարել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծման մասին

Ռուսաստանն, Ադրբեջանն ու Իրանը հայտարարել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծման մասին

 

 

 


Կարդալ ավելին JAMnews-ում