Ռուսաստանն ու Մինսկի խումբը՝ հակամարտության միջնորդները, միաժամանակ ամենուր են" />

Ղարաբաղ են ժամանել խաղաղապահ ուժերը

Ռուսաստանն ու Մինսկի խումբը՝ հակամարտության միջնորդները, միաժամանակ ամենուր են

Իրադարձությունների տեսություն հակամարտության գոտում ապրիլի 7-ից ապրիլի 9-ի 12:00

Տեղեկատվություն Երևանից

Լուրեր հաստատված աղբյուրներից

Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, որոնողական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել, հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ երկու զինծառայողների մարմիններ:

Ապրիլի 8-ին Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Սեյրան Օհանյանը նշել է, որ հակամարտության զինված դիմակայության թուլացման անհրաժեշտ նախապայման է կրակի դադարեցման ռեժիմը իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի առկայությունը:

Ապրիլի 7-ի երեկոյան Ստեփանակերտում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նրանք հանդիպել են ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, ով միջնորդներին է ներկայացրել ապացույցներ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և մասնավորապես՝ խաղաղ ազգաբնակչության դեմ կատարված անմարդկային քայլերի վերաբերյալ:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նույնպես հանդիպել է համանախագահներին և հայտնել, որ «Ադրբեջանի ագրեսիան դարձել է Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում կայունության եւ խաղաղության դեմ ուղղված ամենամեծ վտանգներից մեկը, ինչի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբից նա ակնկալում է կոշտ եւ հասցեական գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ: 

Մամուլի համար հայտարարություններ Ստեփանակերտում կայացած հանդիպումներից հետո չեղան: Ենթադրվում է, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը պետք է սպասել Երևանում ապրիլի 9-ին կայանալիք բանակցություններից հետո:

Սակայն, ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները, վկայակոչելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մեկնաբանությունը, համանախագահներին է ներկայացվել արցախյան կողմի մի շարք պահանջները, որի հիմնական կետը ԼՂՀ վերադարձն է բանակցային գործընթաց:

«1994 թ-ին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում հաստատվել է, որ Արցախը հակամարտության կողմ է հանդիսանում, եւ այդ որոշումը ուժի մեջ է: Բանակցային սեղանին վերադառնալու մեր պահանջը պայմանավորված է ոչ թե նրանով, որ մենք չենք վստահում Հայաստանին, որը բանակցություններում ներկայացնում է Արցախը, այլ այն հանգամանքով, որ աշխարհում չկա որեւէ հակամարտություն, որտեղ լուծումները գտնում են առանց հակամարտության հիմնական դերակատարի»: 

Ապրիլի 8-ին Երևանում էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Մամուլի ասուլիսում նա ասել է.

«Ռուսաստանը պատրաստ է շարունակել միջնորդությունը Մինսկի խմբում, օգտագործել իր ազդեցությունը: Գլխավորը, որ ուզում եմ ընդգծել՝ բացառել հակամարտության անցումը թեժ փուլ: Ռուսաստանը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի վստահելի գործընկերն ու ընկերը»:

Սակայն Մեդվեդևը ստիպված էր լսել ՀՀ նախագահից ոչ այնքան հաճելի խոսքեր.

«Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Եվ… Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ»:

Սերժ Սարգսյանը նաև ասաց, որ Հայաստանում չեն բացառում շփման գծում հերթական սադրանքը: «Մենք, հատուկ հույսեր չփայփայելով, Մինսկի խմբից և մեր դաշնակիցներից ակնկալում ենք հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ… Երկրորդ փորձը կհանգեցնի լալյնամասշտաբ գործողության»:

Հայկական մամուլը մեջբերում է Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի մի խումբ ներկայացուցիչների նամակը, ովքեր դիմել են ԵԱՀԿ-ին Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու պահաջով: Նամակը տպագրված է ֆրանսիական Le Monde պարբերականում: 

Նամակի հեղինակներն առաջարկում են նաև ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտպանության բանակը, ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, և կրակել է նաև ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Նախարարության տվյալներով, զոհվել է մեկ զինծառայող, կան վիրավորներ:

Սոցցանցերում

Թրենդ առաջին. չի կարելի հույս դնել Ռուսաստանի և ՀԱՊԿ դաշնակիցների վրա

«Ռուսաստանը 1921թ.-ին կիսեց Հայաստանը Թուրքիայի հետ (Մոսկվայի պայմանագիր): Իմանալով այս փաստը, ո՞վ պիտի Ռուսաստանին Հայաստանի անվտանգության երաշխիք համարի»:

«Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը հայտարարված կրակի դադարեցման մասին պաշտոնական հայտարարության պայմաններում Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի (ոչ թե Ղարաբաղի) տարածքում գտնվող Վարդենիսը: Հարց. ո՞ւր ուղարկել ՀԱՊԿ-ին»:

«Չեմ կարող ասել, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան: Սակայն մարդիկ աստիճանաբար գիտակցում են. Ռուսաստանի համար կարևոր են բացառապես իր շահերը, իսկ Հայաստանը կսպասի»:

Թրենդ երկորդ. Ղարաբաղյան դեպքերը Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրման հետևանք են

«Ղարաբաղն այսօր, ինչպես երբեք, խաղաքարտ է Ռուսաստանի և Թուրքիայի ձեռքերում: Տեսե՛ք, թե ինչպես են պահանջներ դնում. քանի դեռ Թուրքիան ներողություն չի խնդրել Ռուսաստանից խփված ինքնաթիռի համար, հաշտեցում չի լինելու: Եվ այժմ Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպման փոխարեն Ռուսաստանն առանձին բանակցություններ է վարում երկու երկրներ ուղարկված պաշտպանության նախարարի միջոցով»:

Իրավիճակն այնպիսին է, որ թվով 14-րդ ռուս-թուրքական պատերազմ հենց հիմա պետք չէ կողմերին, սակայն բացահայտ ընդունել դա և Ղարաբաղում բռնկված կրակը հանգցնել [չեն ուզում]: Բայց չէ՞ որ այստեղ հավանականությունը, որ Ռուսաստանն ու Թուրքիան անխուսափելիորեն բախվելու են, եթե լոկալ պատերազմը դառնա մասշտաբային, շատ մեծ է»:

Թրենդ երրորդ. Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտը կարող է վերաճել մեծ պատերազմի
«Հայաստան-Ադրբեջան դիմակայության շարունակման դեպքում կարող են բախվել Ռուսաստանը (Հայաստանի դաշնակիցը) և Թուրքիան (Ադրբեջանի դաշնակիցը), այսինքն Ռուսաստան-ՀԱՊԿ և Թուրքիա-ՆԱՏՕ: Հետևանքների մասին խոսելն ավելորդ է»:

Թրենդ չորրորդ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների անգործության վերաբերյալ կատակներ

«Երեկ երեկոյան գրասենյակում լույսն անջատեցին: Դուրս եկա՝ տեսնեմ էլեկտրիկներն աշխատում են: Ասում եմ՝ ի՞նչ է պատահել, պետք է զգուշացնել անջատելուց առաջ, չէ՞ որ աշխատում ենք: Նրանք տոնը սկսեցին բարձրացնել, ես սկեցի տոնս բարձրացնել: Հանկարծ հայտնվեց Մինսկի խումբն ու ասաց, որ խորապես մտահոգված է մեր միջև աննախադեպ էսկալացիայի առթիվ և կոչ արեց կողմերին սթափ գնահատել իրավիճակը»:

Թրենդ հինգերորդ. Երկիրն ընտրություն չունի՝ Արևմուտք կամ Ռուսաստան

«Ապագայի մեր տեսլականն ընդամենը գոյատևման շուրջ է: Մենք չունենք պատասխան այն հարցին, թե ինչպիսին ենք մեզ տեսնում 10 տարի անց: Եվ քանի դեռ դա այդպես է, մենք կախված ենք լինելու Ռուսաստանից, իսկ նա մեզ դավաճանելու է»:

«Անվտանգության հարցը կարելի է լուծել նաև ԱՄՆ հետ: Ոչ ոք չի կարող ժխտել, որ դրան խանգարում է Ռուսաստանը»:

«Ես չեմ հիանում Մոսկվայով: Բայց պետք չի ադեկվատությունը կորցնել: ԱՄՆ մեզ չի օգնի: Թուրքիայի գործոնը կա»:

Փորձագիտական կարծիք

ՀՀ պատգամավոր Էդմոն Մարուքյանի մեկնաբանությունը «Ղարաբաղյան թեժացում. հետևություններ և անելիքներ» թեմայով փորձագիտական կլոր սեղանին».

«Չգիտեմ մի երկիր, որ իր ռազմավարական գործընկերների թշնամուն զենք է վաճառում այն էլ ոչ թե պաշտպանողական, այլ հարձակվողական զենք: Ես գրավոր առաջարկությամբ եմ հանդես եկել ՌԴ-ի իր գործընկերներին, ինչպես նաև Իսրայելի գործընկերներին: Մինչ օրս մատակարարված զենքի և սպասարկված զենքի համար եղել է պայմանագիր և վճարումներ: Գոնե այսօրվանից հետո… պետք է դադարեցնեն զենքի մատկարարումն ու սպասարկումը:

Այսօրվա եղած հրադադարը, եթե, իհարկե, կարելի է հրադադար կոչել, դա պարտադրված է ՀՀ ԶՈւ-ի կողմից: Որևէ մեկը թող չփորձի ծախել ժողովրդի վրա, թե Մոսկվայում է ձեռք բերվել»:

Հայկական մեդիատարածքում շրջանառվում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը 1997թ. նոյեմբերին:

«Ինքնախաբեությամբ չզբաղվենք եւ զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք: Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը: Մենք ենք լուծելու, եւ լուծելու ենք մեր ուժերի ներածի չափով»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը JAMnews-ի հետ զրույցում ասել է.
«Ներկա պահին խնդիրը բռնությունը, արյունահեղությունը կանգնեցնելն է, հակամարտության կողմերին կոնֆլիկտի վերսկսմում թույլ չտալը և գոնե ինչ-որ բանակցային գործընթացի վերսկսումը:

Ռուսաստանի հնարավորություններն այժմ ավելի շատ են: Կողմերն աշխատում են՝ միմյանց քարտ-բլանշ տալով: Իհարկե, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն նույնպես աշխատում են, սակայն ըստ ամենայնի, դրանում Ռուսաստանը լուրջ մասնակցություն ունի, մասնավորապես նկատի ունեմ Սերգեյ Լավրովի այցը: Բոլոր երեք կողմերի շահերը համընկնում են, քանի որ իրական լուրջ պատերազմը տարածաշրջանում ոչ ոքի պետք չէ: Մենք հարյուրավոր կիլոմետրով հեռու ենք ISIS-ից, Իրաքյան Քրդստանից, ինչպես նաև Հյուսիսային Կովկասից: Բացի այդ, գոյություն ունի ուկրաինական կոնֆլիկտ իր խնդիրներով:

Ներկա պահին խոսքը հակամարտության կարգավորման մասին չէ: Դեռևս խոսքը գնում է դրա վերսկսումը կանխելու վերաբերյալ: Լրջորեն ճնշում գործադրել ինչպես Հայասատնի, այն էլ Ադրբեջանի վրա, շատ բարդ է: Իրական գործիքները նման ճնշման համար շատ չեն:

Բացի այդ ճնշում պետք է գործադրել Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի վրա, քանի որ վերջին էսկալացիայի նախաձեռնողը հենց նա է: Ռևանշի տրամադրություններ Ադրբեջանն ունի, նա է պարտվել պատերազմում: Եվ այդ իմաստով խնդիրը Ադրբեջանն է. եթե նա չկրակեր, բնականաբար Հայաստանն էլ չէր կրակի:

Մինսկի խմբի մանդատի ընդլայնումը նույնպես չի կարող օգնել խնդրին: Կողմերի փոխարեն հակամարտություն կարգավորել համանախագահները չեն կարող: Խոսքն այն մասին է, թե ինչպես օգնել կողմերին կարգավորել հակամարտությունը: Ինձ համար դժվար է պատկերացնել, որ այդ ուղղությամբ ինչ-որ առաջընթաց կարելի է գրանցել»:

казԼուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի: Գյուղ Քարինտակ. Ղարաբաղ, 2016թ. ապրիլ

 

 Տեղեկատվություն Բաքվից

2016թ. ապրիլի 8-ին Բաքվի ժամով ժամը 15:00-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գզում հրադադարի ռեժիմի վերականգնման վերաբերյալ, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Այդ ժամից մինչև 20:00-ն պլանավորվում է մարտադաշտից հավաքել երկու կողմերի զոհերի դիերը:

Սակայն այսօր առավոտյան ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, հայտնում է, որ հայկական կողմը 120 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր ուղղություններով:

Ապրիլի 8-ին Բաքվում անցկացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նեղ կազմով հանդիպումը:

Հանդիպումից հետո Իլհամ Ալիևն ու Դմիտրի Մեդվեդևը մամուլի համար հայտարարություն են արել: Վերջինս մասնավորապես նշել է, որ անհանգստացած է Ղարաբաղի շուրջ իրավիճակով և կանի ամեն ինչ հակամարտության խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման համար: Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանին զենք վաճառել նախօրոք կնքած պայմանագրերի համաձայն, հայտնում է ANN.az-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին:

“Հայաստանը անարդարացիորեն մեղադրում է Ադրբեջանին հակամարտության էսկալացիայի համար, – ասել է Իլհամ Ալիևը, – մենք պարզապես պաշտպանում ենք մեր հողերը և խաղաղ բնակչությանը: Ադրբեջանը հետաքրքրված է հակամարդության խաղաղ կարգավորմամբ, և մենք շարունակելու ենք բանակցությունները:

Այդ ընթացքում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները: Նրանց երկկողմանի հանդիպում ծրագրված չէր: Նախարարները իրար ձեռք սեղմեցին, ընդգծում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Վլադիմիր Պուտինն ապրիլի 8-ին ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային ղարաբաղում: Քննարկվել են հակամարտության լուծման համար ռուսական կողմից գործադրվող ջանքերը, հայտնում է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը:

“Հակառակ միջազգային իրավունքին և ՄԱԿ կանոնադրությանը, Հայաստանն է Ադրբեջանի հանդեպ ուժ կիրառել և տարածքներ օկուպացրել: Այդ տարածքներում ապօրինի գտնվում են Հայաստանի զինված ուժերը, – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևը ի պատասխան Հայաստանի ԱԳՆ պաշտոնական դեմքերի հայտարարությանն այն մասին, որ Ղարաբաղը բանակցային գործընթացում որպես երրորդ կողմ է հանդես գալու: – Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը ապրիլի 5-ին ձեռք է բերվել Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև, որոնք հակամարտության կողմ են: Հայաստանը բանակցություններում ներկայացված է եղել և ներկայացված է լինելու որպես օկուպանտ: Լեռնային Ղարաբաղում հայկական և ադրբեջանական համայնքներ կան: Պաշտոնական Բաքուն միշտ էլ կողմ է եղել այդ համայնքների միջև կապերի հաստատմանը:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարություն է տարածել, որն Ադրբեջանում մեծ ոգևորությամբ է ընդունվել: “Անկարան Ադրբեջանի դեմ արտահայտած ցանկացած սպառնալիք ընկալում է որպես անձնական: Ցավոք, չնայած որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, մնացած համանախագահները, օրինակ Ռուսաստանը, դեմ են արտահայտվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցությանը:

ANS PRESS-ը ապրլի 8-ին ռեպորտաժ է հրապարակել, ինչպես նշում է պարբերականը, «ադրբեջանական բանակի կողմից զբաղեցրած Թալիշ գյուղից և Լալեթեփե բարձունքից»: 

Տեսանյութում զինվորականները բացատրում են, որ «Թալիշի գրավման շնորհիվ Թափգարագոյունլու գյուղն այլևս չի գնդակոծվի»:

флԲողոքի ակցիա Բաքվում. 2016թ. ապրիլի 8

Սոցցանցեր

Թրենդ առաջին. Պուտի՛ն, հեռացի՛ր

No Russian ‘peacekeepers’ in Karabakh. Get out from South Caucasus, mr.Putin!
«Ո՛չ ռուս խաղաղապահներին Ղարաբաղում: Ռադներդ քաշե՛ք Հարավային Կովկասից, պ-ն Պուտին»
«Վաղուց ժամանակն է, որ բոլորը սթափվեն և հասկանան, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը»:

«Երբեք Ռուսաստանը հայերին դեմ չի գնա: Նա փորձելու է խաղալ և բոլորին կախվածության մեջ պահել. սառեցված կոնֆլիկտը երկրների վրա ճնշում գործադրելու և մանիպուլյացիայի ենթարկելու լավագույն միջոցն է»:

«Փաստացի պատերազմը Ադրբեջանի տարածքում է գնում, և Ռուսաստանը միջամտելու համար չունի ոչ մի իրավական հիմք»:

Թրենդ երկրորդ. ես ձեզ կսովորեցնեմ, թե ինչպես սիրել հայրենիքը

Օգտատերերից ոմանց ուշադրությունը շեղվել է կոնֆլիկտից, և նրանք վերադարձել են սովորական իրենց զբաղմունքին. Քննարկում են՝ ով է հայրենասեր, իսկ ով՝ ոչ:

«Բաքվի քամիները թույլ չեն տալիս մեզ բույսեր տնկել բոլոր պատշգամբներին, մեզ մոտ, օրինակ, քամու առաջին պոռթկումը տարել է բոլոր ծաղիկները: Բայց մենք դրա զարդարման համար ավելի գեղեցիկ միջոց ունենք՝ մեր դրոշը: Պետք չէ սպասել մայիսի 28-ին (Ադրբեջանի անկախության օրը), որպեսզի դրոշը կախել, մեզնից յուրաքանչյուրը դա կարող է անել հենց հիմա: Իմ հին դրոշը խամրել է, և ես, առանց տուն մտնելու, նորը ձեռք բերեցի: Այն շատ մեծ է և վառ. կախել եմ պատշգամբից»:

«Դու ո՞ւմ համար ես աշխատում: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ երկրի համար կարևոր այս պահերին Ադրբեջանի իրական որդին չէր գրի այն, ինչ դու ես գրել»:

Թրենդ երրորդ. Բավական է արյուն թափել

«Խոսելը հեշտ է: Տղաս ծառայում է, և բանակցությունների ճանապարհով ինչ-որ բան ձեռք բերելու հնարավորությունն ինձ համար երկնային մանանա է (կնոջս մասին էլ չեմ խոսում)»:

“Ի՞նչ եք գոռում, կարծես ֆուտբոլային խաղի լինեք: Ձեզ թվում է, թե սա ֆուտբոլային խաղ կամ շախմատ է: Ձեզ վրա չեն չէ՞ կրակում այնտեղ:

Թրենդ չորրորդ. կառավարությունը ցինիկի պես օգտագործում է մեզ

“Ինչո՞ւ մեր հարուստ հայրենիքը առաջնագիծ չի ուղարկում պրոֆեսիոնալ բանակ կամ վարձկաններին: Երկի՞րն է այդքան աղքատ, թե՞ չի կարող իրեն նման բան թույլ տալ: Չնայած, ինչո՞ւ պետք է վերևները նման բան անեն, եթե թնդանոթի միս կա, իսկ փողերը կպահեն իրենց անձնական կարիքների համար: Շատ վիրավորական է, որ մարդկանց ուղեղներն այդպես լվացել են, որ նրանք դադարել են սթափ դատել:

“Եթե զոհված զինվորների քառասունքը Ծաղկի տոնին լինի, կանցկացնե՞ն այն: Կռահեք:

Թրենդ չորրորդ. դեռևս ոչինչ չի ավարտվել

“Ահա և պատասխանը. Լեռնային Ղարաբաղը Բաքվի հետ բանակցելու վերջնագիր է ներկայացնում: Ուրեմն շարունակելու ենք կռվել:

“Հայերի ժամանակը սպառվել է: Նախկինում Կոսովո-մոսովո բոլոր տարբերակները նրանց առաջարկել ենք, լկտիաբար մերժել են: Այժմ, ապրիլի 2-ից հետո ադրբեջանցիները սկսեցին հավատալ իրենց ուժին և հողին կկառչեն, ինչպես երբեք, արմատներ կգցեն, թշնամուն կքրքրեն հողի ամեն մի թիզի համար:

автԳրառում ավտոբուսի էկրանին՝ “Բոլոր ճանապարհները տանում են Ղարաբաղ

Փորձագիտական կարծիք

Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալով.

“Սկսեմ նրանից, որ խաղաղ բանակցություններ վարելու տարրական կանոն է միջնորդների նեյտրալությունը: Դրանով չի կարող գլուխ գովել Մինսկի խմբի ոչ մի համանախագահող երկիր: Մինսկի խմբի պարագայում սխալը հնց սկզբում է թույլ տրվել միջնորդներ ընտրելիս: Առանց Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության ոչ մի առաջընթաց բանակցություններում չի կարող լինել, 22 տարվա փորձը դրա մասին է խոսում:

1996թ. ՄԱԿ-ն ու 2001թ. Եվրախորհուրդը հրաժարվեցին Ղարաբաղի հետ կապված իրենց նախաձեռնություններց հօգուտ ՄԽ: Այնպես որ այժմ ողջ խաղաղ գործընթացը մոնոպոլիզացվել է այդ կառույցի կողմից: 22 տարվա ընթացքում ՄԽ կարող էր մշակել և ներդնել հրադադարի վերահսկման մեխանիզմ, պատճառ գտնել շփման գծից կողմերի ծանր սպառազինությունները հեռացնելու համար:

Բացի այդ, Մինսկի խումբը փաստացի հրաժարվեց խաղաղ գործընթացում ներգրավել ոչ կառավարական ուժեր: Այդ կազմակերպությունները բացմաթիվ գաղափարներ ունեն, իսկ պաշտոնական բանակցողների մոտ դրանց պակաս կա: Սակայն փոխանակում տեղի չի ունենում: Ավելին, Մինսկի խումբն ընդհանրապես բանակցությունների ռազմավարությունում չի ներառում կողմերի միջև վստահության կառուցման միջոցներ:

Խաղաղ գործընթացի միջնորդները չպետք է լինեն կողմերից մեկի դաշնակիցը: Դա տարրական պայման է: Այդ պատճառով էլ փաստացի լսելու են ոչ թե ՄԽ, այլ Ռուսաստանին, միգուցե ԱՄՆ: Այս պարագայում Ռուսաստանը երևի մեղավոր է, որ կողմերին սկսել է զենք վաճառել: Եվրոպայում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնպահ են մնում զենք վաճառելուց: Անգլիացիները հայերին մի քանի դիպուկահար հրացան վաճառեցին, և սկանդալ եղավ: Իսկ այստեղ՝ զենքի վաճառք մեզ և վարկով՝ անփող հայերին: Այսինքն դեմոնստրատիվ բեմում կախված է ոչ թե մեկ, այլ երկու հրացան: Դրանցից մեկը գոնե պետք է կրակեր:

Այժմ կսկսեն, ինչպես միշտ, խնդրել կողմերին, որպեսզի համերաշխ ապրեն: Եվ ամեն ինչ կրկին կավարտվի ոչ մի բանով: Ինչպես 2014թ.-ի հունիսին, երբ նմանատիպ խառնաշփոթ էր, միայն թե այն ժամանակ հայկական կողմն էր դիրքերն առաջ տվել:

Իրավապաշտպան, Կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մագանաթ Ազիզովա.

1. Ադրբեջանը իրավունք ունի և իրավական, և բարոյական առումով վերադարձնել իր հողերը և այնտեղ գործողություններ անցկացնել ապօրինի ռազմական միավորումներից այն մաքրելու համար:
2. Ես հասկանում եմ նրանց, ովքեր պատերազմի կոչ են անում: Կուտակային արդյունքն արել է իր գործը: Շատ մեծ էմոցիոնալ պայթյուն է նկատվում:
3. Հասկանում եմ նրանց, ովքեր դեմ են պատերազմին: Դա նրանց սկզբունքներն են: Ինչ-որ մեկը դեմ է զենքի կիրառմանը, ինչ-որ մեկը՝ մահվան, անկախ նրանից թշնամու, թե բարեկամի:
4. Զգուշությամբ և նույնիսկ առանց վստահության եմ վերաբերվում այն մտքերին, որ սա պայմանավորվածություն է Ալիևի և Սարգսյանի միջև:
5. Էմոցիոնալ հարթությունում ես ուրախ եմ ամեն վերադարձված հողի թիզի համար, սակայն սիրտս պայթում է, երբ լսում եմ զոհված զինվորների մասին: Ուզում եմ վերադարձնենք հողերը, պատերազմ չեմ ուզում, բայց ուրախանում եմ հաջող գործողությունների համար:
6. Ինձ համար ժողովրդական դիվանագիտության և խաղաղապահ առաքելությունների գաղափարը մեռավ այն ժամանակ, երբ լսեցի ազգս բնաջնջելու կոչեր (մեզ նվաստացուցիչ և վիրավորական անվանում տալով) մեր գործընկերներ, աշխարհի կառուցման Հայաստանի սերուցքի կողմից:
7. Չնայած տարաձայնություններին, ես մինչև հիմա էլ ունեմ և ունենալու եմ ընկերներ Հայաստանից և մենք միասին դեռ աշխարհի հախից կգանք:

JAMnews-ի դոսյե

  • JAMnews-ը հաղորդել է զինված հակամարտության սկզբի մասին:
  • Հակամարտության կողմերի պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությունն իրարամերժ է և թույլ չի տալիս պատասխանել այն հարցին, թե ով է սկսել ռազմական գործողությունները, ով՝ պատասխանել: Միջազգային աղբյուրները դեռևս նույնպես չեն կարողանում պատասխանել այդ հարցին:
  • ԵԱՀԿ Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ երկրների խումբ է, որը գլխավորում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Այն ստեղծվել է 1992թ.: 2016թ. սկզբի տվյալներով Մինսկի խմբի համանախագահներն են Իգոր Պոպովը (ՌԴ), Պյեռ Անդրեն (Ֆրանսիա)՝ 2014-ի հունիսից և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)՝ 2013-ի գոստոսի 6-ից: Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը:

Շապիկի լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի արխիվից: Ղարաբաղ, 1992-1994թթ.-ից մնացած ռազմական մեքենա

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:


Կարդալ ավելին JAMnews-ում