Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն կկազմի հեղափոխության առաջնորդ Փաշինյանի դաշինքը
Հայաստանի ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը։ Առավոտյան արդեն պատրաստ էր ընտրությունների արդյունքների լիարժեք պատկերը։ Հայաստանի խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ։
Արդյունքները
Բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո վստահ հաղթանակ է տանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի «Իմ քայլը» դաշինքը։ Այն հավաքել է 70,44% ձայն։
Երկրորդ տեղում մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանն» է 8.27% արդյունքով։
5% անցողիկ շեմը հաղթահարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (մոտ 6․37%)։ Նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը մոտ էր այդ արդյունքին՝ 4,70% ձայն, սակայն չի կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։
ՀՅ «Դաշնակցությունը» բավականին լավ արդյունք է ցուցաբերել՝ (3,89%)։
Ընտրությունների մյուս մասնակիցները 2%-ից պակաս ձայն են հավաքել։
Մասնակցության ցուցանիշն ու այլ թվեր
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ակտիությունը կազմել է 48.63%։ Այսինքն՝ իր քաղաքացիական պարտքը կատարել է երկրի 1.2 մլն քաղաքացի։
Դա զիջում է նախորդ 2017թ-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասնակցության ցուցանիշին։ Այն ժամանակ մասնակցությունը կազմել էր 60,86%։
Որպես նախնական հաշվարկ փորձագետներն ավելի բարձր ցուցանիշ էին ակնկալում երկրի նոր «հեղափոխական» իշխանությունների հանդեպ ունեցած վստահության ֆոնին։
Սակայն ընտրությունները կայացած են համարվում, քանի որ, ըստ օրենսդրության, ընտրությունները մասնակցության նվազագույն շեմ չէին նախատեսում։
Ընտրություններին կարող էր մասնակցել երկրի 2 մլն 573 հազար 779 քաղաքացի։ 2010 ընտրատեղամասերից 1500-ը հագեցած էր տեսահսկման սարքերով։ Ընտրատեղամասերում կարգուկանոնին հետևում էր 500 ոստիկան։
• Հետհեղափոխական Հայաստանը պատրաստվում է դեկտեմբերի 9-ին նոր խորհրդարան ընտրել
• Դատարանը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել
• Հարցազրույց հայկական «թավշյա» հեղափոխության առաջնորդի տիկնոջ հետ
Ինչպե՞ս են բաշխվելու ձայները խորհրդարանում
Հայաստանի ազգային ժողովում պատգամավորների նվազագույն թիվը 101 է, նախորդ գումարման խորհրդարանում 105 պատգամավոր կար։
Օրենսդրության համաձայն՝ եթե առաջին տեղը զբաղեցրած կուսակցությունը հավաքի 70%-ից ավելի ձայն, այն, միևնույն է, պատգամավորական մանդատների 2/3-ից ավելին չի ստանա։ Մնացած 30%-ը կբաշխվի անցողիկ շեմը հաղթահարած ուժերի միջև։ Օրենքն ասում է նաև, որ երրորդ տեղը զբաղեցրած ուժը խորհրդարան կանցնի նույնիսկ այն դեպքում, եթե չհաղթահարի անցողիկ շեմը։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5% է, դաշինքների համար՝ 7%։
Ընտրությունների անցկացման կարգը
Ընտրություններն անցկացվում էին համամասնական և ռեյտինգային համակարգերով։ Ընտրողներն ընտրում էին այն կուսակցության քվեաթերթիկը, որին ցանկանում էին տեսնել նոր խորհրդարանում։ Նրանք նաև հնարավորություն ունեին այդ կուսակցության հստակ թեկնածուի համար քվեարկելու, որը ներկայացված էր հստակ ընտրատեղամասում։
Առաքելությունը կատարված է
«Իմ քայլը» դաշինքը հնարավորություն կունենա խորհրդարանում մեծամասնություն ձևավորել և իր թեկնածու Նիկոլ Փաշինյանին հաստատելու վարչապետի պաշտոնում։ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ իր դաշինքն, ըստ ամենայնի, անհրաժեշտություն չի ունենա որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանության էր եկել մի քաղաքական ուժ, որը խորհրդարանում մեծամասնություն չուներ։ Իրավիճակը ճգնաժամային էր, քանի որ Հայաստանն արդեն վերաջնականապես անցում է կատարել կառավարման խորհրդարանական համակարգի։ Իսկ խորհրդարանում մեծամասնություն էին կազմում նախկին իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորներն ու դրա համախոհները։
Նրանք բազմիցս ձախողել էին խորհրդարանում հեղափոխության առաջնորդի գլխավորած կառավարության որոշումների ընդունումը։ Եվ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ հայտարարում էր, որ առաջին իսկ օրվանից իր կառավարությունն աշխատել է սաբոտաժի պայմաններում։
Ինչպես են բաշխվելու մանդատները խորհրդարանում
Հայաստանի ազգային ժողովում պատգամավորերի նվազագույն թիվը 101 է, նախորդ գումարման խորհրդարանում 105 պատգամավոր կար։
Օրենսդրության համաձայն՝ եթե առաջին տեղը զբաղեցրած կուսակցությունը հավաքում է 70%-ից ավելի ձայն, այն, միևնույն է, պատգամավորական մանդատների 2/3-ից ավելին չի ստանում։ Մնացած 30%-ը բաշխվում է անցողիկ շեմը հաղթահարած ուժերի միջև։ Օրենքն ասում է նաև, որ երրորդ տեղը զբաղեցրած ուժը խորհրդարան է անցնում նույնիսկ այն դեպքում, եթե չի հաղթահարում անցողիկ շեմը։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5% է, դաշինքների համար՝ 7%։
Ընտրությունների մասնակիցները
Խորհրդարանական ընտրություններին երկու դաշինք էր մասնակցում
- «Իմ քայլը»
- «Մենք»
և 9 կուսակցություն
- «Հայաստանի հանրապետական կուսակցություն»
- «Բարգավաճ Հայաստան»
- «Ազգային առաջընթաց»
- «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»
- «Սասնա ծռեր»
- «Օրինաց երկիր»
- ՀՅ «Դաշնակցություն»
- «Լուսավոր Հայաստան»
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն:
Լրագրողներն ու դիտորդները
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանում էին 70 տեղական և 32 արտասահմանյան լրատվամիջոց։
Ընտրությունների ընթացքին հետևում էին 8 միջազգային և 22 տեղական կազմակերպություն։ Հայաստան էին ժամանել Անկախ պետությունների համագործակցության, Եվրոպայում անվտանգության և համագործացկության կազմակերպության, Եվրամիության և Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունները։
Ֆավորիտները
Սակավաթիվ սոցիոլոգիական հարցումներն ու փորձագետների հետազոտությունները ցույց էին տալիս, որ ընտրությունների ակնհայտ ֆավորիտը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դաշինքն է։
Ըստ տարբեր կանխատեսումների՝ հայկական «թավշյա» հեղափոխության առաջնորդի թիմը կարող է հավաքել 60-85% ձայն։ Երկրորդ տեղի համար պայքարն, ըստ փորձագետների, գնալու է «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև։