JAMnews-ի շարքի երրորդ հոդվածը երկրի նոր կառավարության առաջին քայլերի մասին" />

Ւնչ է պետք իմանալ Հայաստանի ընտրական օրենսգրքի բարեփոխման մասին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին

JAMnews-ի շարքի երրորդ հոդվածը երկրի նոր կառավարության առաջին քայլերի մասին

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 2018 թվականին թավշյա հեղափոխության արդյունքում կատարվեց իշխանափոխություն: Մայիսի 8-ին ՀՀ ազգային ժողովը վավերացրեց երկրում իրականացված հեղափոխության արդյունքները՝ վարչապետ ընտրելով Նիկոլ Փաշինյանին:

 JAMnews-ը սկսել է շարք, որն անդրադառնում է հեղափոխական վարչապետի առաջին քայլերին: Այս հոդվածում. Հայաստանում տեղի ունեցող ընտրական օրենսգրքի բարեփոխումների բոլոր մանրամասները:

•   Շարքի առաջին հոդվածում՝ ամեն բան կառավարության նոր կազմի մասին

•  Շարքի երկրորդ հոդվածում՝ ամեն բան կոռուպցիայի դեմ պայքարի մասին

 Հ

այաստանում ընթացող հեղափոխական գործընթացներն ավարտուն տեսք կստանան արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Բան այն է, որ խորհրդարանի կազմն այս պահին չի արտացոլում երկրի քաղաքական ուժերի նոր դասավորվածությունը:

2017-ին Հայասատանը վերջնականապես անցում կատարեց կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի: Անմիջապես դրանից հետո տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունն ու իշխանության եկավ խորհրդարանում փոքր կազմ ունեցող ֆրակցիաներից մեկը, որը բոլորովն վերջերս ընդդիմադիր էր:

Ընտրությունները կկատարվեն հիմնովին փոփոխված ընտրական օրենսգրքով, որը պետք է երաշխավորի ազնիվ և թափանցիկ ընտրությունների անցկացումը 

Այս կապակցությամբ կառավարության նոր ծրագրում որպես կարևորագույն կետ մտավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

2018թ. հունիսի 7-ին Հայաստանի խորհդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ (62 կողմ, 39 դեմ) հաստատեցին կառավարության ծրագիրը: Եվ ընդամենը մեկ շաբաթ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծեց հանձնաժողով, որը պետք է զբաղվի ընտրական օրենսգրքի բարեփոխման խնդրով:

Հիմնական առաջարկությունների թվում են այս պահին հետևյալ կետերը.

• Հրաժարվել ռեյտինգային համակարգից և ընդունել 100 տոկոսանոց համամասնական համակարգը, որն, ըստ Փաշինյանի, բոլորի համար պարզ է և հասկանալի;

• Անցողիկ շեմն իջեցնել կուսակցությունների համար 5-ից 4, իսկ դաշինքների համար 7-ից 6 տոկոսի;

• Հրաժարվել գրիչներից ընտրախցիկներում, դրա փոխարեն ներդնելով տեխնիկական միջոց. սենսորային սարք, որը մատի հպումներով բացում է կուսակցության, ապա՝ թեկնածուի անունը, և քվեաթերթիկն ավտոմատ տպվում-ընկնում  է քվեատուփը, նաև ընտրողների մատները ներկել անգույն թանաքով՝ այդպիսով խուսափելով մի քանի անգամ քվեարկելու վտանգից:

Ներկայացնում ենք բոլոր մանրամասներն ու փաստարկները:

Նախորդ փորձը

Ընտրական օրենսգիրքը փոփոխվել է վերջերս՝ 2016-ին: Հայաստանյան քաղաքական դաշտն աշխատում էր այն ժամանակ բարեփոխման վրա «4+4+4» ձևաչաով՝ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության 4-ական ներկայացուցիչների ներգրավվածությամբ:

Բարեփոխման անհրաժեշտությունն էլ բխում էր մինչ այդ հանրաքվեի արդյունքում փոփոխված Սահմանադրությունից:

Ընդիիմությունը պահանջեց, իսկ իշխանությունն էլ մասնակիորեն կամ ամբոջղությամբ բավարարեց ընդդիմության այն առաջարկները, որոնք աչալուրջ ու խելամիտ համարեց:

Եվրոպացի փորձագետները հիմնականում ողջունել էին նախագծում տեղ գտած փոփոխոթյուններն և որոշակի նկատառումներ արտահայտել: Մասնավորապես, դա վերաբերում էր ընտրողների արդեն իսկ ստորագրված ցուցակների հրապարակմանը:

Վենետիկի հանձաժողովը համարեց, որ դա մարդու անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտում է և հորդորեց վերանայել այս դրույթը:

Սակայն ընդդիմության հետ պատմական կոնսեսուսի գնալու համար նախկին իշխանությունը շրջանցեց եվրոպացիների կարծիքը՝ թույլ տալով, որ ընտրողների ստորագրված ցուցակները հասանելի դառնան բոլորին:

Նախորդ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 2017թ. ապրիլի 2-ին՝ բարեփոխված օրենսգրքի կիրառմամբ:

Կային այլ կարևոր նորամուծություններ ևս՝ մատնահետքի հանձնում, ընտրական գործընթացի ամբողջական նկարահանում՝ առցանց հեռարձակմամբ:

Կրկին բարեփոխումների քննարկում

2018թ. հունիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է ներկայացնի բարեփոխումների հայեցակարգ:

12 հոգանոց հանձնաժողովի նախագահն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, քարտուղարը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Հանձնաժողովի նախագահի վրա է դրված քնարկումներում ներգրավել խորհրդարանական և արտախորհդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին:

Նույն օրը նմանատիպ աշխատանքային խումբ ստեղծվեց և ԱԺ-ում՝ ներառելով յուրաքանչյուր խմբակցությունից 3-ական պատգամավորի:

Գլխավոր բանավեճը

Ամենաթեժ քննարևկումներն ընտրական համակարգի շուրջ են:

Կառավարական հանձնաժողովն առաջարկների շարքում է հարյուր տոկոսանոց համամասնական համակարգով ընտրությունների անցկացումը: Այս դեպքում ընտրողը քվեարկում է միայն քաղաքական որևէ ուժի օգտին:

ՀՅԴ-ն ու նախկին իշխող ՀՀԿ-ն դեմ են դրան, քանի որ համարում են՝ այդպես կուսակցության ղեկավարությունն է իր հայեցողությամբ կազմում ցուցակը:

ՀՅԴ-ն առաջարկում է բաց համամասնական ցուցակ՝ երբ ընտրողն ինքն է որևէ կուսակցության ցուցակից որոշում, թե որ թեկնածուն որ տեղում լինի:

Կառավարական հանձնաժողովը հակադարձում է՝ երկար գործընթաց է:

«Դուք պատկերացնո՞ւմ եք այդ քվեաթերթիկի տեսքը: Դա լավաշ է լինելու»,– ասում է դրա ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մոտեցումները հիմնականում համընկնում են կառավարության դիրքորոշման հետ: Միայն մտահոգվում են, որ մարզերի թեկնածուները դուրս չմնան խորհրդարանից:

ՀՀԿ-ն առաջարկում է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա:

Գործող օրենսգրքի դրույթները

Գործող օրենսգրքով, Հայաստանը բաժանված է 13 ընտրատարածքի, որից 4-ը՝ Երևանում են, 9-ը՝ մարզերում: Սյունիք ու Վայոց Ձոր մարզերը մեկ ընտրատարածքի մեջ են մտնում: Պատգամավորների թիվը պետք է լինի 101-ից ոչ պակաս է, ևս 4-ը կարող են լինել ազգային փոքրմասնություների ներկյացուցիչները:

Յուրաքանչյուր տարածքում ընտրություններին մասնակից կուսակցությունները ներկայացնում են համամասնական և ռեյտինգային ցանկ: Այսինքն քվեարկողը, բացի համամասնական ցուցակից, պետք ընտրություն կատարի նաև տվյալ ընտրական տարածքի կուսակցությունների ներկայացրած ցանկից: Դրա մեջ ընդգրկվում են տվյալ մարզի ներկայացուցիչները: Ի վերջո, 101 պատգամավորների կեսը կազմում են նրանք, մյուս կեսը՝ համամասնական ցուցակի մեջ ներգրավվածները:

ՀՀԿ-ն պնդում է, որ այսպիսով մարզերի ներկայացուցիչները մտնում են խորհրդարան և տեղական խնդիրների լուծման միջնորդ դառնում: Իսկ սովորական համամասնական ընտրակարգի պարագայում մարզերի ձայնը լսելի չի լինի:

Կառավարական հանձնաժողովը դեմ է այս առաջարկին:

Դանիել Իոաննիսյանը հիշեցում է ներկա խորհրդարանի պատկերը, որտեղ ռեյտինգային համակարգի կիրառման շնորհիվ հայտնվեցին հիմնականում տեղացի փողատերերը և թաղային հեղինակությունները.

«Որպես կանոն, մեծամասնական ընտրակարգով ընտրվում էին մարդիկ, որոնք գրեթե ոչ մի կապ չունեին քաղաքականության հետ: Մարդիկ քվեարկում էին իրենց թաղի լավ տղային, հորեղբոր գործատուին, մեկին, ով իրենց ընտրակաշառք է բաժանել կամ ճնշել է»:  

Այս պահին դեռ համաձայնություն չկա որևէ տարբերակի շուրջ:

Անցողիկ շեմ

Կառավարական հանձնաժողովն առաջարկում է հեշտացնել խորհրդարան մուտքը՝ նվազագույն շեմը կուսակցությունների համար ներկա 5-ի փոխարեն սահմանելով 4, դաշինքների համար՝ 7-ի փոխարեն 6 տոկոս:

Այս առաջարկին քաքաքական գործիչների մեծ մասը կողմ է: Դեմ է, օրինակ, դաշնակցական Սպարտակ Սեյրանյանը.

«Եթե ուզում եք կուսակցությունները չկայանան, շեմն իջեցրեք` ինչքան ուզում եքխորհրդարան մտնելը սարքեք փաբ մտնելուն հավասար մի բան»:

Տեխնիկական լուծումներ

Տեխնիկական նորամուծությունների առաջարկները շատ են, քանի որ մեծ է նաև անվստահությունը:

Նախկին իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ն առաջարկում է տեխնիկական սարքերով ընտրողների գրանցումը կատարել միայն ID քարտերով՝ բոլորին զանգվածաբար բաժանելով:

Մյուս առաջարկը վերաբերում է հատուկ սարքերի միջոցով քվեարկելուն: Սենսորային սարք է, որը մատի հպումներով բացում է կուսակցության, ապա՝ թեկնածուի անունը, և քվեաթերթիկն ավտոմատ տպվում-ընկնում քվեատուփը:

Նաև առաջարկում են օնլայն հեռարձակել նկարահանման գործընթացը, միայն թե տեսախցիկներ չկան: Նախորդ ընտրությունների համար բերված 1200 կամերաները բաժանվել են պետական գերատեսչություններին:

Այս առաջարկներն ընդունվեցին, չնայած ծախսատար են:

Տեխնիկայի ձեռքբերման համար, ինչպես և նախորդ ընտրություններին, օգնություն է խոստացել Եվրոպական միությունը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հուլիսի 16-ի ասուլիսում ասաց.

«Մենք վճռական ենք կատարել ԵՄ պաշտոնյաների տված խոստումները»։

Ընտրախախտումներ և ընտրակաշառք

«Ծառուկյան» խմբակցությունը ընտրախախտումներից խուսափելու համար առաջարկում է թանաքոտել ընտրողի մատները:

ՀՅԴ-ն առաջարկում է ոստիկանության հատուկ ստորաբաժանում ստեղծել, ինչպես նաև սառեցնել ընտրություններից առաջ բարեգործական կազմակերպությունների ակցիաները և թույլ չտալ բարեգործական կազմակերպության անվանման և կուսակցության կամ դաշինքի անվան համընկնում:

Կառավարությունն առաջարկում է լուծել ինքնուրույն քվեարկել չկարողացողների խնդիրը:

Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող Դանիել Իոաննիսյանը դժգոհում է.

«Ազգային ժողովի նախորդ ընտրությունների ժամանակ պաշտոնական տվյալներով 70 հազար 500 մարդ քվեարկել է օգնողի միջոցով: Նրանց մեծ մասին վերահսկել են»:

Ուստի որոշեցին, որ քվեարկել չկարողացողը բժշկի տեղեկանք բերի:

Ոչ մի տարբերակի շուրջ դեռ վերջնական համաձայնություն չկա:

Զինվորականների քվեարկություն

Համաձայն տարածված կարծիքի, ընտրություններում իշխանության լուրջ հենարանը բանակն է, որը մեկ մարդու պես սովորաբար քվեարկում է նրա օգտին:

Քննարկվում է տարբերակ, որ վերադաս հրամանատարները ընտրական տեղամասում չլինեն կամ քվեախցից 100 մետր հեռու լինեն:

Կոալիցիայի կազմում

Համաձայն գործող ընտրական օրենսգրքի, խորհրդարանում երեք ուժից ավելին չեն կարող միավորվել:

Կառավարական հանձնաժողովն առաջարկում է հանել սահմանափակումը: ՀՀԿ-ն դեմ է: Դրա ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը պարզաբանում է.

«Պատկերացնենք՝ ինչ-որ կուսակցություն ստացել է մի քիչ պակաս ձայներ, որ ունենա մեծամասնություն, մնացած ձայները բախշվել են շատ տրոհված ձևով փոքրիկ քաղաղաքական ուժերի միջև, որոնք շատ մեծ հեղինակություն չունեն հանրության շրջանում։ Արդյունքում, եթե բոլորին գումարենք ընդդեմ մեծի, մենք կստանանք մեծամասնություն, բայց նրանցից մեկի դուրս գալով՝ համակարգը կփլուզվի»։

Այս առաջարկը չընդունվեց:

Համաձայնության եկան դաշնակցության առաջարկի շուրջ, որ ոչ մի ուժ 60 տոկոս ձայն չունենա և չկարողանա միայնակ սահմանադրություն փոխել:

Կանանց ներկայություն

Գործող կարգավորման համաձայն, համամասնական ցուցակի յուրաքանչյուր չորրորդը պետք է լինի կին, և արդյունքում այժմ խորհրդարանի 18 տոկոսն են կանայք:

Կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներն առաջարկում են 50/50, քանի որ հեղափոխությանը կանայք մեծ մասնակցություն են ունեցել:

Եվրոպայի խորհուրդը հորդորել է ապահովել կանանց 40 տոկոս մասնակցությունը:

Քննարկումների մասնակիցների խոսքով, առավել ժողովրդավար հարյուր երկրներում միջին ցուցանիշը 32 տոկոս է կազմում:

Նախընտրական հեռուստատեսային բանավեճեր

«Ելք» դաշինքն առաջարկում է հեռուստատեսային բանավեճերի կազմակերպումը պարտադիր նորմ դարձնել, ինչպես նաև ավելացնել անվճար եթերը:

ՀՀԿ-ն պարտադիր բանավեճերին դեմ է. հաճախ լուրջ կուսակցության հետ բանավեճի է գալիս մի ավտոբուս անդամ ունեցող կուսակցության «ճ կլասի» թեկնածու:

Բուռն քննարկումներից հետո եկան հետևյալ որոշմանը. ցանկացած երկու քաղաքական ուժ, եթե պայմանավորվում են բանավեճի մասին, ապա Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է ապահովել դրա հեռարձակումը:

Մե՞կ, թե՞ երկու նախագիծ

Քանի որ բարեփոխումների քննարկման համար ձևավորվել էին երկու տարբեր խմբեր, հասկանալի չէ՝ մե՞կ նախագիծ է ներկայացվելու, թե՞ երկու:

Կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ իրենց նախագիծը կարող է չլինել կոնսենսուսային: Նույն հանձնաժողովի նախագահ, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կարևորում է համատեղ նախագիծը: Նման կոչով է հանդես գալիս և ԵԽԽՎ-ն:

Ամեն դեպքում, նախագիծը պատրաստ կլինի սեպտեմբերին:

Ընտրության ժամկետը և մասնակցության ձևաչափերը

Հուլիսի 20-ի ասուլիսում վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, թե ինչ ժամկետներում տեղի կունենան արտահերթ ընտրությունները.

«Ամենաուշ ժամկետը, որ տեղի կունենան ընտրությունները, հաջորդ տարվա մայիսն է»:

Այս պահին քաղաքական ուժերից միայն ՀՅԴ-ն է հայտարարել ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին. կգնա միայնակ:


Կարդալ ավելին JAMnews-ում