«Թավշյա» հեղափոխության առաջնորդն ու նրա թիմը կարող են խորհրդարանական մեծամասնություն դառնալ։ JAMnews-ը մանրամասներ է ներկայացնում գալիք ընտրությունների վերաբերյալ" />

Հետհեղափոխական Հայաստանը պատրաստվում է դեկտերմբերի 9-ին նոր խորհրդարան ընտրել

«Թավշյա» հեղափոխության առաջնորդն ու նրա թիմը կարող են խորհրդարանական մեծամասնություն դառնալ։ JAMnews-ը մանրամասներ է ներկայացնում գալիք ընտրությունների վերաբերյալ

Հայաստանում հեղափոխությունից հետո կանցկացվեն հանրապետության մասշտաբով առաջին ընտրությունները։ Երկիրը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Դրանց կմասնակցի 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 9-ը կուսակցություն։ Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին։

Ի՞նչ ուժեր են մասնակցում ընտրություններին

Խորհրդարանական ընտրություններին 2 դաշինք է մասնակցում՝

  •   «Իմ քայլը» (այն գլխավորում է «թավշյա» հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը
  •   «Մենք»,

և 9 կուսակցություն

  •   «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (նախկին իշխող կուսակցություն)
  •   «Բարգավաճ Հայաստան»
  •   «Ազգային պրոգրես»
  •   «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»
  •   «Սասնա ծռեր»
  •   «Օրինաց երկիր»
  •   Հայ հեղափոխական «Դաշնակցություն»
  •   «Լուսավոր Հայաստան»
  •   «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Ազգային ժողովում կհայտնվեն բոլոր այն կուսակցությունները, որոնք կհաղթահարեն 5% անցողիկ շեմը։ Դաշինքների համար այն կազմում է 7%:

Նիկոլ Փաշինյանի նախկին համախոհները, որոնք նրա հետ անցել էին նախորդ գումարման խորհրդարան և կազմել «Ելք» դաշինքը, այս ընտրություններին առանձին-առանձին են մասնակցում։ Խոսքը «Մենք» դաշինքի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին է։

Ինչպե՞ս էր անցկացվում նախընտրական արշավը

Գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ նախկին իշխող ՀՀԿ-ի (ցուցակում առաջին համարը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է), փողոցային հանդիպումներ էին անցկանցում պոտենցիալ ընտրողների հետ։ Հանրապետականները հայտարարում էին, որ մարդկանց հետ են հանդիպում, սակայն այդ հանդիպումների տեղի և ժամի մասին նախնական տեղեկատվություն չեն հայտնել։

Ընտրություններ Հայաստանում․ հնարավոր ելք ճգնաժամից

Հայկական «թավշյա» հեղափոխության առաջնորդը կարծում է, որ իր կառավարությունը կատարել է ժողովրդի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները    

Հայաստանի և «հետխորհրդային» ռազմական դաշինքի մյուս երկրների միջև սկանդալ է հասունանում

Նախկին իշխող կուսակցությունը մասնակցելու է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին

«Իմ քայլը» դաշինքի հանդիպումներն ընտրողների հետ բավականին աշխույժ էին․ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրողների հետ հատուկ հանդիպելու համար երկշաբաթյա արձակուրդ էր վերցրել, որպեսզի հասցնի այցելել բոլոր շրջանները։ Փաշինյանն իր քարոզարշավը կառուցում էր հիմնականում նախկին իշխանություններին քննադատելու վրա։

Այդ հանդիպումների ժամանակ նրան ուղեկցում էր կինը՝ Աննա Հակոբյանն, ու նրա թիմի որոշ անդամներ։ Մինչ հեղափոխության առաջնորդը արշսվ էր անցկացնում շրջաններում, նրա դաշինքի մյուս թեկնածուները ոչ մեծ խմբերով այցելում էիև Երևանի թաղամասերի բնակիչներին։

Քաղաքական ուժերից շատերի նախընտրական արշավի էպիկենտրոնը հենց մայրաքաղաքն էր։ «Իմ քայլը» դաշինքից բացի շրջաններում քարոզարշավ են իրականացրել նաև «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։

Ի՞նչ են առաջարկում թեկնածուները

Գրեթե բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, շեշտը դնում են ժողովրդի կյանքը տնտեսապես թեթևացնելու խոստման վրա։ Հնչում են ներդրումային կլիման բարելավելու և նոր աշխատատեղեր ստեղծելու խոստումներ։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է հետևյալ արտադրություններ գործարկելու մասին. հեռուստացույցների, վերելակների, շաքարավազի, աղի, սոդայի, ապակու, տեքստիլի։

«Բարգավաճ Հայաստանը» վստահ է, որ կարող է տնտեսություն կառուցել, որն արտահանման կողմնորոշում ունի։ Այդ կուսակցության առաջնորդ՝ մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը խոստանում է նվազեցնել վարկերի տոկոսադրույքներն, ինչն, իր կարծիքով, կբերի մանր բիզնեսի զարգացմանը։

Արդյո՞ք կլինեն փոփոխությունների արտաքին քաղաքականությունում

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թվում արևմտամետ կողմնորոշում ունեն «Սասնա ծռերը», «Լուսավոր Հայաստանն» ու «Մենք» դաշինքը։ «Սասնա ծռերը» բացահայտ հայտարարում են Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն կազմակերպություններից՝ Եվրասիական տնտեսական միությունից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու մտադրության մասին։

Մյուս բոլոր կուսակցություններն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, մտադիր են պահպանել արտաքին քաղաքականության ներկայիս ուղղվածությունը։ Սակայն միաժամանակ Հայաստանի սփյուռքի նախարարի պաշտոնակատար և Նիկոլ Փաշինյանի մերձավոր համախոհ Մխիթար Հայրապետյանն իր դաշինքի արտաքին քաղաքականությունը  բնորոշում է որպես «հայակենտրոն» և «հայամետ».

«Իշխանության գալով՝ «Իմ քայլը» դաշինքը վարելու է բացառապես հայամետ արտաքին քաղաքականություն։ Մեր արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունները կառուցվելու են այդպիսի հայամետ քաղաքականության վրա․ դրանց ռուսամետ և արևմտամետ ուղղվածությունը երկրորդական նշանակություն ունի»։

Առաջնահերթությունների թվում Հայրապետյանն առանձնացնում է Ռուսաստանը։ Սակայն պնդում է, որ դա չի նշանակում այլ ուղղություններով համագործակցությունից հրաժարում․

«Մեզ համար չափազանց կարևոր է պահպանել և ամրապնդել եղբայրական, բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մյուս կողմից, կարևոր է աշխատանք տանել եվրոպական համաձայնագրի և Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման շրջանակում։ Բացի այդ, մենք կարևորություն ենք տալիս ԱՄՆ հետ հարաբերություններին, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունների ձևավորմանը»։

Պաշտպանության նախկին նախարար և ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ իր կուսակցությունը մտադիր է շարունակել շահերի հավասարակշռության արտաքին քաղաքականությունը․

«Մեր արտաքին քաղաքականությունը կառուցվում էր ոչ թե մեր շուկայում խոշոր խաղացողների շահերի կոնֆլիկտի, այլ, ընդհակառակը, նրանց շահերի հատման կետի վրա։ Մենք կարծում էինք, որ Հայաստանը դրանից միայն կշահի։ Մենք հայտարարել և իրականացրել ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» քաղաքականություն։ Եվ կարողացել ենք անել այնպես, որ Հայաստանը, մի կողմից, դարձել է Եվրասիական տնտեսական միտության անդամ, մյուս կողմից, շրջանակային համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ։ Երկիրը հիանալի հարաբերություններ է ունեցել ԱՄՆ, Չինաստանի, Մերձավոր Արևելքի և Իրանի հետ»։

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձ պետք չէ սպասել։

Հայ փորձագետ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ ուղղվածությունն իրոք չի փոխվել, սակայն փոխվել է այլ երկրների հետ Հայաստանի հարաբարությունների բովանդակությունը․

«Հանրապետական կուսակցությունը ձգտել է ամրապնդել Հայաստանի անվտանգությունն ու նրան գոնե ինչ-որ միջազգային քաշ տալ։ Եվ դրա հիմնական միջոցն ինքնիշխանության առևտուրն էր։ Այսինքն՝ իշխանությունները զիջում էին ինչ-որ աշխարհաքաղաքական կենտրոնների, նախևառաջ՝ Ռուսաստանին, փոխարենն ինչ-որ բան ստանալու համար։

Ռուսաստանի հետ հարաբերությունները առաջնահերթ են նաև նոր իշխանությունների համար։ Սակայն սկզբունքային տարբերությունն այն է, որ «Իմ քայլը» պատրաստվում է իր արտաքին քաղաքականությունը կառուցել՝ հիմնվելով ազգային ինքնիշխանության և երկրի շահերի վրա և չի պլանավորում ինքնիշխանության առևտրով զբաղվել»։

Այդպիսի քաղաքականությունը չի կարող չբարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, համենայնդեպս, ժամանակ առ ժամանակ, կարծում է փորձագետը։

Հայաստանի խորհրդարանը կրկին չի ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք առաջարկում է «հեղափոխական» կառավարությունը 

Հայաստանի խորհրդարանը վարչապետ չի ընտրել, որ ինքնացրվի

Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները «թավշյա» հեղափոխությունից հետո։ Ինչո՞ւ բեկում չեղավ

Ի՞նչ պլաններ կան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Արդյո՞ք «Իմ քայլը» կկարողանա ակտիվացնել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը և առաջընթաց գրանցել։ Այս հարցում շատ բան պայմանավորված է լինելու ադրբեջանական կողմի պահվելաձևով, հայտարարել է հեղափոխության առաջնորդ Փաշինյանի համախոհ Մխիթար Հայրապետյանը․

«Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք։ Սակայն ձգտում ենք Ղարաբաղը ներառել բանակցային գործընթացի մեջ որպես հակամարտության կողմ։ Քանի որ կարծում ենք, որ Ղարաբաղի Հանարապետությունն իր իշխանությունն ունի, և Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում բանակցություններ վարել Արցախի անունից»։

Հանրապետականները հայտարարում են, որ ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա։

Փորձագետ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ ղարաբաղյան հարցում մեծ առաջընթաց պետք չէ սպասել։ Բանակցային գործընթացում շարժ կլինի, բայց բեկում՝ ոչ.

«Չեմ կարծում, որ Փաշինյանը հարյուր տոկոսով զարգացնելու է ստատուս քվոյի պահպանման գաղափարը, ինչը բնորոշ էր նախորդ իշխանությանը։ Սակայն փոխզիջման գնալ Ադրբեջանի կողմից որևէ պատրաստակամության բացակայության դեպքում Հայաստանը չի կարող։ Իսկ Բաքվի հռետորաբանության մեջ և վարքում փոփոխությունների սպասելը դժվար է»։

Կլինի՞ արդյոք պայքար կոռուպցիայի դեմ

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը կոշտ պայքար հայտարարեց կոռուպցիայի դեմ։ Խորհրդարանականների և պաշտոնյաների մասնակցությամբ խոշոր կոռուպցիոն բացահայտումների արդյունքում բյուջեն լցվեց տասնյակ միլիոն դոլարով։

Պայքար Հայաստանում կոռուպցիայի դեմ JAMnews-ը՝ նոր կառավարության առաջին քայլերի մասին շարքից   

Խոշոր կոռուպցիոն բացահայտում Հայաստանում հայտնի պատգամավորը ենթադրաբար գրպանել է զինվորի մթերաբաժինը  

Հայաստանում կոռուպցիոն նոր սկանդալ է։ Խորհրարանի պատգամավորին կալանք է սպառնում   

Հայաստանում կաշառակերության առաջին դեպքն է գրանցվել հեղափոխությունից հետո   

«Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր բաղադրիչը ղեկավարության քաղաքական կամքն է։ Այն ունի վարչապետն ու կառավարությունն», – ասում է Մխիթար Հայրապետյանը։

Սակայն Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այդ ոլորտն ինստիտուցիոնալ փոփոխությունների կարիք ունի․

«Եթե բարեփոխումներ արվեն, եթե ամրապնդվի համագործակցությունը Եվրամիության հետ, ապա իրոք կարելի է լուրջ փոփոխությունների սպասել»։

Ի՞նչ են մտածում միգրացիայի մասին

Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 1998թ-ից Հայաստանի բնակչությունը կրճատվել է 360 հազար մարդով։ Մարդիկ այն ժամանակ զանգվածաբար լքում էին երկիրն ավելի լավ կյանք փնտրելու նպատակով։ Սփյուռքի նաարարի պաշտոնակատարը հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու  պատասխանատուներից մեկն է։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս տարի ԽՍՀՄ փլուզումից ի վեր առաջին անգամ գրանցվել է ներգաղղթի դրական ցուցանինշ։

«Օրենքի ուժը, մարդու իրավունքների պաշտպանությունը, տնտեսական հեղափոխությունը, որ պատրաստվում ենք իրականացնել, կկանգնեցնեն արտագաղթը», – հայտարարել էր Փաշինյանը։

Նրա խոսքով, առաջին հերթին, հայրենիք կվերադառնան համեմատաբար վերջերս՝ 10-15 տարի առաջ արտագաղթած մարդիկ։

Ընտրությունների ֆավորիտները

Գալիք ընտրությունների միանշանակ ֆավորիտը Նիկոլ Փաշինյանի դաշինքն է համարվում։ Ոչ միայն փորձագետներն, այլ նաև մրցակիցները վստահ են, որ «Իմ քայլը» խորհրդարանական մեծմասնություն կստանա, իսկ Փաշինյանը կդառնա վարչապետ։

Հազարավոր մարդիկ, որոնք հեղափոխության օրերին փողոց էին դուրս եկել և սատարել հեղափոխությանն ու իշխանափոխությանը, հիմա նույն ոգևորությամբ այս ընտրություններին կաջակցեն «Իմ քայլը» դաշինքին։

«Դրանում ոչ մի կասկած չկա, միակ ինտրիգն այն է, թե քանի ձայն կհավաքեն նրանք։ Կարծում եմ, որ կարող են 70%-ի հույս ունենալ», – ասում է Նավասարդյանը։

Լուրջ պայքար կարող է ծավալվել երկրորդ և երրորդ տեղի համար։ Ակնհայտ ֆավորիտներ չկան, «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» մոտավորապես նույն շանսերն ունեն, պայքարին կարող են միանալ նաև ՀՀԿ-ն և «Մենք» դաշինքը։

«Հայաստանի օրենսդրությամբ՝ ձայների քանակով երրորդ կուսակցությունը խորհրդարան է անցնում՝ անկախ նրանից, կհաղթահարի անցողիկ շեմը, թե ոչ։ Այդ պատճառով էլ երրորդ տեղի համար լուրջ պայքար կընթանա», – կարծում է Բորիս Նավասարդյանը։

Ազգային ժողով անցնելու հանրապետականների շանսերը հեշտ չէ գնահատել։ Բոլորովին վերջերս իշխող կուսակցությունն իշխանության մոնոպոլիստ էր, սակայն ապրիլյան հեղափոխությունից հետո ակնհայտ աութսայդերի դերում է, և պարզ չէ՝ արդյո՞ք ուշքի եկել է շոկից։

Սակայն չի կարելի թերագնահատել նրա կողմնակիցների թիվը՝ դեռ պաշտոնավարման ժամանակներից։ Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ նոր իշխանությունը բավականաչափ փորձառու չէ անվտանգություն և կայունություն ապահովելու համար։

«Մեդիացանցի» աջակցությամբ


Կարդալ ավելին JAMnews-ում