Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան (ծնվ. 1975 թ. հունիսի 1-ին), ՀՀ վարչապետն է 2018-ի մայիսի 8-ից: Դրանից առաջ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, 2012-2018 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

 

Փաշինյանը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հաղթանակի արդյունքում, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար տարիներ գլխավորում էր երկիրը, հրաժարական տվեց:

2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» քաղաքական ուժն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են.

  1. Հայաստանը կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չի լինի:
  2. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը կշարունակվի՝ այդ թվում, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում:
  3. Երևանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դրա համար Անկարան պետք է դադարի Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ առաջադրել:
  4. Փաշինյանը հույս ունի, որ Վաշինգտոնն ըմբռնումով կմոտենա Թեհրանի հետ համագործակցությանը, գիտակցելով Երևանի համար դրա կարևորությունը, և չի խոչընդոտի դրան, չնայած Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Փաշինյանի կառավարությունը կոշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ և ձեռնարկատիրական գործունեության մենաշնորհների: Նրա ղեկավարության ընթացքում հարուցվել են քրեական գործեր մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ: Այդ թվում, երկու նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ:

պատերազմում պարտության պատճառները
photo icon

Պարտության պատճառները․ Արցախյան երկրորդ պատերազմի միֆերն ու իրականությունը

Արցախում հրադադարի հաստատումից ի վեր չի դադարում պարտության պատճառների քննարկումը։ Հարցերից մեկն էլ այն է, թե կարո՞ղ էր արդյոք Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դավաճանության գնալ

Նոր ԱԷԿ Հայաստանում և ռազմագերիների հարց. ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում

Ըստ փորձագետների՝ իրականում Հայաստանի վարչապետը Մոսկվա էր ժամանել՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի նախագահի աջակցությունը ստանալու համար

արտահերթ ընտրություններ Հայաստանում

Զգուշացե՛ք, ընտրություններ են. կլուծվի՞, թե՞ կխորանա ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում

Հունիսի 20-ին հայտարարված արտահերթ ընտրությունները բազում հարցեր են առաջացնում։ Շատերն անգամ կասկածում են, որ դրանք կայանալու են։ Պարզաբանումներ՝ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանից

Վարչապետն անտեսել է Սահմանադրության պահանջները

Ելք ճգնաժամից՝ խախտելով Սահմանադրութո՞ւնը։ Կարծիքներ՝ ՀՀ-ում կայանալիք ընտրությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթիվը խորհրդարանական ընդդիմության առաջնորդների հետ բանակցություններից հետո

Արտահերթ ընտրությունները Հայաստանում կանցկացվեն

Օրը հայտարարվել է․ արտահերթ ընտրությունները Հայաստանում կանցկացվեն հունիսի 20-ին

Ինչպես հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երկրի քաղաքական ուժերը համաձայնության են եկել, որ արտահերթ ընտրությունները լավագույն ելքն են ստեղծված իրավիճակից

Բանակցություններարտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ

Ընտրություններ Հայաստանում․ լինե՞լ, թե՞ չլինել։ Ճգնաժամը շարունակվում է

Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ հեռանալ, քանի դեռ երկրի բոլոր բնակիչները չեն հայտնել իրենց կամքն այս կապակցությամբ։ Բանակցություններ են ընթանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ

Ընդդիմությունը փակել է խորհրդարանի մուտքերը
photo icon

Խորհրդարանի փակ մուտքեր ու վարչապետի հրաժարականի պահանջ։ Ճգնաժամը Հայաստանում խորանում է

Դրա խորացման առիթը ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկությունն է։ Նա արդեն դատարան է դիմել՝ այդ որոշումը վիճարկելու համար։ Նույն հարցով նախագահը դիմել է ՍԴ

Հայաստանի իշխանություներն ու ընդդիմությունը երկխոսություն են սկսել

Կոնսենսուս չկա, բայց երկխոսությունը կշարունակվի․ Հայաստանի ընդդիմությունն ու իշխանությունը սկսել են բանակցել

Կայացել է վարչապետի և խորհրդարանում ներկայացված երկու ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդի հանդիպումը։ Սպասվում է մյուսի առաջնորդի հետ հանդիպումը

Խորհրդարանի շենքի ուժեղացված պահպանություն

Դիպուկահարներ, նռնակներ և զինվորականներ․ Երևանում ընդդիմության հերթական հանրահավաքը

Վերջին հանրահավաքներն անցկացվում են պողոտայում, որտեղ տեղակայված է խորհրդարանը։ Այստեղ կառավարության մասնակցությամբ նիստ էր ընթանում, և շենքի անվտանգությունն աննախադեպ էր

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ