Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան (ծնվ. 1975 թ. հունիսի 1-ին), ՀՀ վարչապետն է 2018-ի մայիսի 8-ից: Դրանից առաջ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, 2012-2018 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

 

Փաշինյանը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հաղթանակի արդյունքում, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար տարիներ գլխավորում էր երկիրը, հրաժարական տվեց:

2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» քաղաքական ուժն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են.

  1. Հայաստանը կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չի լինի:
  2. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը կշարունակվի՝ այդ թվում, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում:
  3. Երևանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դրա համար Անկարան պետք է դադարի Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ առաջադրել:
  4. Փաշինյանը հույս ունի, որ Վաշինգտոնն ըմբռնումով կմոտենա Թեհրանի հետ համագործակցությանը, գիտակցելով Երևանի համար դրա կարևորությունը, և չի խոչընդոտի դրան, չնայած Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Փաշինյանի կառավարությունը կոշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ և ձեռնարկատիրական գործունեության մենաշնորհների: Նրա ղեկավարության ընթացքում հարուցվել են քրեական գործեր մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ: Այդ թվում, երկու նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ:

Փաշինյան-Ալիև առցանց բանակցություններ

Կարծիք․ «Ֆրանսիան վերսկսում է հայ-ադրբեջանական բանակցությունները»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, և Մակրոնը վերսկսում է գործընթացը։

«վերբալ մարմնավաճառներ» արտահայտությունը
video icon

Պատգամավորն ուրի՞շ բան է ասել. փորձագետի կարծիքը իշխող ուժի ներկայացուցչի խոսքերի վերաբերյալ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն անդրադարձել է վարչապետի ասուլիսների ձևաչափին, Փաշինյանի՝ պատգամավորին պաշտպանելու փորձին։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններ

Հայաստանը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև․ ճիշտ ընտրության երաշխիքներ չկան

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների նախաշեմին ողջ հայ հասարակությունն ու փորձագետները քննարկում են դրանց հնարավոր օրակարգը և արդյունքները։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ