Կորոնավիրուս

Կորոնավիրուս

Կորոնավիրուս, կամ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը սկսվել է 2019 թ–ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Հուբեյ շրջանի Ուհան քաղաքում։ Վարակը կայծակնային արագությամբ տարածվել է սկզբից երկրով մեկ, ապա՝ ամբողջ աշխարհում։

Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածման ամենամասշտաբային օջախներն են գրանցվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Ռուսաստանում։

Եվրոպան՝ հատկապես Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ևս համաճարակի հետ ծանր պայքարի բռնվեցին՝ տասնյակ հազարավոր մահվան դեպքերով:

Հիվանդության տարածմանն աշխարհում կարելի է հետևել առցանց քարտեզի միջոցով։

Մինչ Ուհանում հայտնաբերվելն այս վիրուսի մասին ոչինչ հայտնի չէր։ Ենթադրաբար, այն մարդուն է փոխանցվել ինչ-որ վայրի կենդանուց։

Հայաստան․ մարդկանց տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ է մտել, ոստիկանությունը հետևում է նոր պահանջների կատարմանը

Դեռևս ոչ բոլորն են տեղյակ դրանցից, թեև ոստիկանությունն, իր հերթին, նախորդ երեկոյից լրացուցիչ կերպով իրազեկում էր մարդկանց։ Այսօր առավոտյան եղել են առաջին խախտումները

կորոնավիրուս, արտակարգ դրության ռեժիմ, տուգանք, լրատվամիջոց, ազատազրկում

Տուգանքներ և ազատազրկման ժամկետներ՝ պակաս, քան նախանշված էր։ Հայաստանի խորհրդարանը հաստատել է արտակարգ դրության ռեժիմի խախտման համար պատժի ձևերը

Քրեական և վարչական օրենսգրքում փոփոխությունները պատիժ են սահմանում կորոնավիրուսի տարածման պատճառով հաստատված արտակարգ դրության ժամանակահատվածում խախտումների համար

Իլհամ Ալիևը 1 միլիարդ մանաթ է տրամադրում կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարի համար։ Տնտեսագետները դժգոհ են

Որոշ պետական կառույցների աշխատակիցներ մեկ ամսով վճարովի արձակուրդ են ուղարկվել։ Միաժամանակ, նավթի համաշխարհային գնրի անկումը կարող է կտրուկ կրճատել Ադրբեջանի եկամուտներն ու արժեզրկման բերել

Վրաստանում կորոնավիրուսի բռնկման պատճառով մեկուսացված է երկու քաղաք՝ Մառնեուլին և Բոլնիսին

Արտակարգ միջոցառումների պատճառը կորոնավիրուսով վարակված 62–ամյա տեղի բնակիչն է։ Ենթադրվում է, որ հետագա վարակումը տեղի է ունեցել ծիսական միջոցառման ժամանակ, որին մասնակցել են տասնյակ մարդիկ

Ի՞նչ է նշանակում արտակարգ դրությունը․ ինչի՞ իրավունք ունեն և չունեն Վրաստանի բնակիչները

Արտակարգ դրություն է հայտարարվել Վրաստանի տարածքում մարտի 21–ից մինչև ապրիլի 21–ն այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահը համաձայնել է վարչապետի այս առաջարկին։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին