Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան (ծնվ. 1975 թ. հունիսի 1-ին), ՀՀ վարչապետն է 2018-ի մայիսի 8-ից: Դրանից առաջ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, 2012-2018 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

 

Փաշինյանը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հաղթանակի արդյունքում, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար տարիներ գլխավորում էր երկիրը, հրաժարական տվեց:

2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» քաղաքական ուժն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են.

  1. Հայաստանը կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չի լինի:
  2. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը կշարունակվի՝ այդ թվում, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում:
  3. Երևանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դրա համար Անկարան պետք է դադարի Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ առաջադրել:
  4. Փաշինյանը հույս ունի, որ Վաշինգտոնն ըմբռնումով կմոտենա Թեհրանի հետ համագործակցությանը, գիտակցելով Երևանի համար դրա կարևորությունը, և չի խոչընդոտի դրան, չնայած Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Փաշինյանի կառավարությունը կոշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ և ձեռնարկատիրական գործունեության մենաշնորհների: Նրա ղեկավարության ընթացքում հարուցվել են քրեական գործեր մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ: Այդ թվում, երկու նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ:

Որտեղից և ինչ զենք է ձեռքբերում Հայաստանը

«Դաշնակիցը չի կատարում զենքի մատակարարման պարտավորությունները»․ Հայաստանի վարչապետ

Խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Փաշինյանն արձանագրել է անհերքելի փաստեր, այժմ կարիք կա «գնահատել այն անվտանգային ճարտարապետությունը, որն ունեցել ենք 30 տարի»։

Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

«Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ»․ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից

Նոր էսկալացիայի պատճառ, ըստ Հայաստանի վարչապետի, կարող է հանդիսանալ նաև ներկա իրավիճակին «տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը»։

«Հայաստանի տարածքի որևէ միլիմետր քննարկման առարկա լինել չի կարող»․ Փաշինյան

Կառավարության՝ սեպտեմբերի 16-ի նիստի ընթացքում օրակարգային հարցեր չեն զեկուցվել, չեն քննարկվել, անդրադարձ է եղել միայն ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին։

Փաշինյանի ելույթը Արևելյան տնտեսական համաժողովին
photo icon

«Հարավային Կովկասում ապակայունացման մտահոգություններ կան»․ Փաշինյան

Հայաստանի վարչապետն ասել է, թե Մոսկվայի աջակցությունն է ակնկալում ինչպես Թուրքիայի և Արբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցերում։

Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան չորրորդ հանդիպումը. ի՞նչ է առաջարկում Եվրամիությունը

Բանակցությունները տևել են մոտ չորս ժամ։ Ե՛վ Հայաստանի վարչապետը, և՛ Ադրբեջանի նախագահը հրաժարվել են լրագրողների հետ զրուցել հանդիպման արդյունքների մասին։

Հայ-ադրբեջանական բանակցություններ

Հայ-ադրբեջանական բանակցություններ Մոսկվայում և Բրյուսելում. հակասությունները շատ են

Բանակցային գործընթացի ակտիվացումը հայ հասարակության մեջ անհանգստություն է առաջացրել՝ Ադրբեջանի ճնշման տակ հնարավոր հերթական զիջումների կապակցությամբ։ Հայ վերլուծաբանների կարծիքները հնարավոր արդյունքների վերաբերյալ։

Հայ-ռուսական փոխօգնության պայմանագրի 25-ամյակ

«Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի էլեմենտներ կան»․ կարծիք

Երևանի և Մոսկայի հաղորդագրությունները փոխօգնության պայմանագրի 25-ամյակի առիթով, մեկնաբանություններ պայմանագրի և հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլի մասին

Փաշինյանի ուղերձը Անկախության հռչակագրի տարեդարձին

«Անկախությունը նման է առողջության, որն ունենալու համար հոգ պիտի տանես ամեն օր»․ Փաշինյան

Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի կապակցությամբ վարչապետի ուղերձում տագնապալի ակնարկներ են հնչել։ Ինչ է ասել Փաշինյանը, նաև քաղաքագետների մեկնաբանություններ

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին